Երկու օր առաջ Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածել մեր զինված ուժերի՝ «ադրբեջանական բնակավայրը թիրախավորելու» մասին, երեկ հաղորդեց, թե իբր «հայկական կողմից արձակված կրակից ադրբեջանցի ենթասպա է վիրավորվել», իսկ այսօր ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ սադրանքի է դիմում, ինչի արդյունքում, ցավոք, զոհ ունենք։
Ի դեպ, այս ամենը տեղի է ունենում մի փուլում, երբ համանախագահներն ակտիվացրել են աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, իսկ նրանց վերջին համատեղ հայտարարությունում անոնսավորվում էր առաջիկայում սահմանին մշտադիտարկումները վերսկսելու անհրաժեշտության մասին։