f

Անկախ

Դուք հիմա ուրիշ բան եք մտածում, հիմնական զեկուցողը ընդհանրապես ուրիշ բան է խոսում. առաջարկում եմ հետ կանչել նախագիծը․ Արթուր Դալլաքյանը՝ հարակից զեկուցողին


Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որով փոխվում է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը:

Այսպիսով առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ: Առաջարկվում է նաև վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն:  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը նշեց, որ  նախագիծը ամբողջությամբ թերի է և, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանին, ասաց. «Դուք հիմա ուրիշ բան եք մտածում կոնկրետ կատալիզատորի մասով, հիմնական զեկուցողը ընդհանրապես ուրիշ բան է խոսում»,-ասաց նա և նշեց, որ տեխզննումը իրենից շատ կարևոր բան է ներկայացնում։

Արմեն Խաչատրյանը արձագանքեց, որ կատալիզատորի մասով այս նախագծում որևէ նշում չկա, այս հարցը կառավարության որոշմամբ է կարգավորվում:

Արթուր Դալլաքյանը իր ելույթում նշեց, որի չի կարողանում հասկանալ, թե կատալիզատորի պատմությունը ինչ պետք է լինի: «Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ պետք է վեցերորդ ամիսը լրացած բոլորը կատալիզատորները փոխած լինենք, դուք այսօր լուրջ բեռ եք ավելացնում: Համաձայն չեմ, որ կառավարության որոշմամբ պետք է լինի: Աշխարհում 50-60 տոկոս երկրներում գոյություն չունի տեխասմոտոր, որտեղ էլ գոյություն ունի՝ առանց կատալիզատորի տեխզննում չկա»,-ասաց նա:

Պատգամավորը խնդիր է տեսնում նաև օրենքի կիրառման հարցում: «Մատների վրա հաշված քարշակ կա, որ ծանր տեխնիկա է քաշում: Օրենքի կարգավորում եք բերել, որը նշանակում է, թե եթե տեխնիկան մտավ ներս ու խնդիր ունի երկու կետի մասով, այդ տեխնիկան չի կարող երթևեկել, մարդ քանի՞ օրվա մեջ կարող է քարշակ կանչել»,-ասաց նա և նշեց, որ չէր ցանկանա, որ մատների արանքով նայեին տեխզննման հարցին: Այսպիսով նա առաջարկեց հետ կանչել նախագիծը, լրամշակել և նոր ներկայացնել:

Բարգավաճ Հայաստան Ազգային ժողով Արթուր Դալաքյան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին