f

Անկախ

«Ձևավորելու ենք «Ոչ»-ի քարոզչական խումբ»․ Գոհար Մելոյան


Այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասաց, որ իրավական անվտանգության երաշխավորումը  յուրաքանչյուր  պետության կենսական գոյի կարևոր նախապայմանն է։

«Ցավալի է, որ 21-րդ դարում, երբ աշխարհում այսքան մարտահրավերներ կան, ինչպես, օրինակ էկոլոգիական հնարավոր աղետները կամ ինչպես օրինակ Կորոնավիրուսի հնարավոր վտանգը, մենք մեր երկրում բախվում ենք իրավական անվտանգության խնդրի։ Իրավական անվտանգության երաշխավորումը  յուրաքանչյուր  պետության կենսական գոյի կարեւոր նախապայմանն է։  Իրավական անվտանգության խնդիրը երկրի սահմանադրական անվտանգության ապահովումն է»,-նշեց  նա։

Մելոյանը խոսեց  իրավական անվտանգության սպառնալիքներից․ «Իրավական անվտանգության սպառնալիքները հնարավոր սահմանանդրականության դեֆիցիտն է,  որին ներկայումս ականատես ենք լինում։ Դա այն իրավիճակն է, երբ խզում է կատարվում երկրում առկա սահմանադրաիրավական նորմերի և ձևավորվող իրավակիրառ պրակտիկայի միջև, երբ քաղաքական ուժը դուրս է գալիս  այդ շրջանակներից իր հայեցողական կոնկրետ նպատակներով»։

Նրա խոսքով՝ մեկ այլ սպառնալիք է օրենքի գերակայության ոչ հետեւողական ապահովումը․ «Իրավունքի գերակայությունը յուրաքանչյուր իրավական պետության կարեւորագույն հենասյուներից է, որի տարրերն են հանդիսանում օրինականությունը, կամայականությունների արգելքը, արդար եւ անաչառ դատարանների կողմից արդարադատության ստեղծումը եւ ապահովումը։ Բնականաբար, մենք ականատեսն ենք լինում այս բոլոր կարեւոր հենասյուների ոտնահարման, ինչը ցավալիորեն պետք է արձանագրենք»։

Մելոյանն ասաց՝  եթե «Այո» կողմը հաղթանակ տանի, դատարանի անաչառության եւ օբյեկտիվության, այլ նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման է հանգեցնելու․

«Եթե «Այո» կողմը հաղթանակ տանի, հակասահմանադրական փոփոխություններն ընդունվեն եւ կյանքի կոչվեն, ձեւավորվելու է մի իրավիճակ, երբ ՍԴ 7 դատավորների լիազորությունները դադարեցվելու են։ Մենք չունենք ներպետական ատյան, որ այս դատավորները կարողանան դիմել իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով։ Բնականաբար այդպիսի ատյան պետք է հանդիսանա ՄԻԵԴ-ը։ Արդեն իսկ կա որոշակի ձեւավորված պրակտիկա, երբ դադարեցվել են տարբեր երկրներում դատավորների լիզորությունները։ Այս երկրներում դատավորների լիազորության դադարեցման ներպետական ինչ-որ գործընթաց է նախորդել։ Այստեղ ՄԻԵԴ-ը ոչ միայն պարտավորեցրել է փոխհատուցել նյութական եւ բարոյական վնասները, այլ նաեւ պարտավորեցրել է պետությանը վերականգնել այդ դատավորների լիազորությունները։ Այս դեպքում իրավիճակ է լինելու, երբ առկա է լինելու ձեւավորված ՍԴ, եւ կազուսային իրավիճակի ենք հանգելու, թե ինչպես է իրականացվելու ՄԻԵԴ-ի պահանջը։ Բացի այդ բախվելու ենք մի իրավիճակի, երբ ՍԴ-ն ձեւավորվում է բացառապես 1 ուժի կողմից, որը դատարանի անաչառության եւ օբյեկտիվության, այլ նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման է հանգեցնում»։

Մելոյանն ասաց նաեւ, որ իրավական հանրության ներկայացուցիչներով ձեւավորելու են «Ոչ»-ի քարոզչական խումբ, սակայն քաղաքական հայտ չեն ներկայացնում։

Գոհար Մելոյան Սահմանադրական դատարան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին