Պահուստային տրանսպորտային միջոցները չպետք է պետական տուրք վճարեն: Այս մասին այսօր Աժ նիստում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը:
Նրա խոսքով՝ այդ միջոցները դուրս չեն գալիս սպասարկման գիծ՝ մնալով պահուստում ավտոբուսների եւ միկրոավտոբուսների՝ շարքից ելնելու դեպքում օգտագործվելու համար: Այնուամենայնիվ, դրանցից պետական տուրք է պահանջվում: Դալլաքյանն առաջարկեց ռեզերվային տրանսպորտային միջոցներին ազատել այդ տեսակի վճարումներից, ինչը, նրա կարծիքով, դրական կազդի ընկերությունների մոտ շրջանառու միջոցների ձեւավորման եւ նոր տեեխնիկայի ձեռքբերման վրա: