Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ուսանողները երթով ԵՊՀ-ից շարժվեցին կառավարության շենք: Ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ երթի մասին հայտնել էր ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Ուսման վարձի մասնակի փոխհատուցման նախաձեռնության առաջին ամենակարևոր փուլը ավարտված է:
Ավելի քան 5000 ուսանող իր ստորագրությամբ միացել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը` դիմելու կառավարություն ուսման վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք-պահանջով։
Այսօր ժամը 13։00-ին համալսարանից երթով կգնանք կառավարություն, մեր դիմումը փոխանցելու գործադիրին»,-ընդգծել էր նա: