f

Անկախ

ՍԴ դատավորների նկատմամբ «խտրական» վերաբերմունքը հիմա կա՞. Արամ Վարդևանյան


Հանրաքվեի օբյեկտը, առարկան անցումային դրույթն է, որը հարմոնիզացնող երևույթ է, որ 2005 թվականի Սահմանադրությունից անցում կատարեցին 2015 թվականի Սահմանադրության։ Այս մասին այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ անցումային դրույթն ունի որոշակի ակտուալության ժամկետ։ 

«Երբ այդ ժամկետն ավարտվում է, տվյալ դեպքում 2018 թվականի ապրիլի 9-ից, այն այլևս ակտուալ չէ, և դրա մեջ փոփոխություն անել, իրենից ենթադրում է ամբողջ Սահմանադրության կայությունը խաթարել։   Պատկերացրեք եթե քննարկման առարկա դառնա Սահմանադրության 209-րդ հոդվածում փոփոխություն անելու հարցը եւ մի գործիքով մենք նորից դառնանք կիսանախագահական, ի՞նչ ենք անելու, ինչպես ենք զսպելու այս ցանկությունները։  Ի՞նչ ենք անելու նախագահի ինստիտուտի հետ։ Հենց սրա համար է, որ անցումային դրույթները եթե իրենց սպառում են, փոփոխման ենթակա չեն»,- նշեց նա։

Վարդևանյանը շեշտեց՝ արդյոք ՍԴ-ի դատավորների նկատմամբ «խտրական» վերաբերմունքը հիմա կա՞․

«Երբ խոսվում է, որ կա անհավասարություն, մի դատավոր 12 տարի կպաշտոնավարի, մյուս ՍԴ նախագահը ավել ժամկետով կպաշտոնավարի, իսկ այդ ռեժիմը վրա հասե՞լ է, իսկ այդ «խտրական» վերաբերմունքը հիմա կա՞։  Չէ՞ որ 2018 թվականին ընտրվեց ՍԴ նախագահ, ՍԴ դատավոր, իրենք արդյոք գտնվու՞մ են խտրական վիճակում։ Այսինքն մենք հիմնավորում ենք մի բան, որ գոյություն չունի հիմա։ Այսինքն չկա փաստը, մենք հիփոթեթիկ ենք դրա մասին խոսում»։

Նա կարծիք հայտնեց՝ Սահմանադրական դատարանը զուտ ընտրական վեճերի մարմին չէ, որ հասարակությունն այդպես է ընկալում։

«Ես բավականաչափ տեղեկություն ունեմ 2013 թվականի ընտրությունների հետ կապված և ՍԴ դրա բողոքարկման վերաբերյալ։ Այն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում էի, այդ ընտրական գործընթացի հետ կապված զեկույց էր մշակվում, և շատ կարևոր էր հասկանալ, թե ՍԴ-ն ինչ որոշում է ունենալու»,-ասաց նա և անալոգային իրավիճակ ներկայացրեց, երբ մի կողմը ոչ մի փաստարկ, առաջարկություն, առարկություն չի ներկայացնում և սպասում է, որ ի օգուտ իրեն որոշում պետք է դատարանը կայացնի։ Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակ էր նաև այդ ընտրական վեճի քննությանը ՍԴ-ում։

«Այս սահմանադրական փոփոխության գաղափարը մեկ հանգամանք էր, բայց հաստատվեց, որ երբ խոսվում էր, որ ՍԴ-ում կա 7 անդամ, 2 դատավոր, փաստորեն լուրջ չէր և  ունենք մի իրավիճակ, երբ 2019 թվականից ՍԴ-ն համալրված լինելով մշտապես 8 դատավորով է  նիստեր անցկացնում»։

Սահմանադրական դատարան Արամ Վարդևանյան հանրաքվե

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին