РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը մեկնաբանել է կղզում ուսումնական կենտրոն հիմնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ու Կիպրոսի ստորագրված հուշագիրը: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ ստորագրված փաստաթուղթը «չի ծառայի Արևելյան Միջերկրական ծովում խաղաղությանն ու կայունության հաստատմանը»:
Թուրք պաշտոնյան հավելել է, որ տարածաշրջանում ԱՄՆ վերջին որոշումները սրում են այնտեղ առկա լարվածությունը:
Բացի այդ, նրա կարծիքով, համաձայնագիրը կարող է վնասել «Կիպրոսի հարցի» լուծմանը:
Աքսոյն ընդգծել է նաև այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոն Կիպրոս կատարած այցի ընթացքում չի հանդիպել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: