f

Անկախ

Այսօրվա իշխանության կողմից նշանակված դատավորները հասկանալու են, որ մի օր նույն հակասահմանադրական ճանապարհով գնալու են տուն. Վարոսյան


Ապագա իշխանությանն այսօրվա գործողությունները հնարավորություն են տալու էլ ավելի բիրտ մեթոդներով ազատվել այսօր  նշանակման պատրաստի դատավորներից: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին:

Վարոսյանն անդրադարձավ նրան, որ ՍԴ դատավորներ կան, որ շատ ավելի երկար են պաշտոնավարում, քան նոր ընտրվածները. «Այո, ՍԴ դատավոր ընտրող ցանկացած անձի համար պետք է լիովին կանխատեսելի լինի իր ապագան: Նա պետք է հստակ իմանա, թե մինչեւ երբ է պաշտոնավարելու: Հակառակ դեպքում, եթե նրա մոտ լինի կասկած, որ կարող է գա ինչ-որ իշխանություն եւ մոտեցում փոխի, որը կազդի անձամբ իր վրա, մենք անկախ դատավորի մասին խոսել չենք կարող:

Եթե խնդիրը պաշտոնավարման 12 տարին էր, ապա ինչու փոփոխություններով համահարթեցման չեն գնացել, օրինակ բոլոր դատավորների պաշտոնավարումը սահմանափակեին 12 տարով»:

Փաստաբանի խոսքով, եթե իշխանության այս ծրագիրը հաջողի եւ 12 տարով միաժամանակ ընտրվեն ՍԴ 7 դատավորները, մենք 12 տարի հետո ունենալու ենք նույն խնդիրը. «Լինելու է այդ ժամանակվա իշխանությունը, եւ այս 7 դատավորի պաշտոնավարման ժամկետը միաժամանակ լրանալու է: Մենք ունենալու ենք հերթական այդ ժամանակ գործող իշխանական ուժի սրտի դատարան: Այսինքն հիմա մենք դնում ենք ական, որ պայթելու է 12 տարի հետո եւ կանխորոշելու է դրանից էլ 12 տարի հետո մենք որեւէ զարգացում այս առումով չենք ունենալու»:

Նա հավելեց, որ հակասահմանադրական ճանապարհով դատավորին տուն ուղարկելը ինքնին նշանակում է, որ մենք բացառում ենք, որ այս ձևով ձևավորվելիք ՍԴ-ն երբևէ անկախ է լինելու. «Որովհետև իրենց կողմից նշանակվելիք դատավորները շատ լավ հասկանալու են, որ եթե մի անգամ հակասահմանադրական ճանապարհով իրենք հայտնվել են այդ դատարանում, օրը գալու է և ոչ պակաս հակասահմանադրական ճանապարհով իրենք գնալու են տուն:

Ապագա իշխանությանն այսօրվա գործողությունները հնարավորություն են տալու էլ ավելի բիրտ մեթոդներով ազատվել այսօր  նշանակման պատրաստի դատավորներից: Այսինքն դատարանի անկախության մասին խոսել չենք կարող:

Մենք պետք է փորձենք հասարակությանը ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել իր հետ, ինչ է իր գլխի գալիքը»:

Երվանդ Վարոսյան Սահմանադրական դատարան հանրաքվե

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին