f

Անկախ

Մենք ժողովրդի կամքը ֆետիշացնում ենք, այլասերված կերպ ենք ներկայացնում. Վարոսյան


Եթե ասեմ, որ դա ամբոխավարություն է, ապա գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին:

«Մենք ժողովրդի կամքը ֆետիշացնում ենք, այլասերված կերպ ենք ներկայացնում, որ ամեն ինչ ժողովուրդն է որոշում, եկեք ժողովրդին հարցնենք: Սա առաջին հերթին ժողովրդավարական, իրավական պետությանն անհարիր բան է, բայց նաև այդ նույն ժողովրդին խաբելու միջոց է: Որովհետև եթե ինչ-որ մեկին թվում է, որ ապրիլի 5-ին ժողովուրդը ընտրություն է կատարելու ինչ-որ բանի մեջ, սա ուղղակի խաբկանք է, նույն ժողովրդի նկատմամբ անարգանք է: Ժողովրդավարություն նշանակում է, որ ժողովուրդը մանդատ է տալիս իշխանության ճյուղերին՝ յուրաքանչյուրին իր ձևով և իր մեխանիզմով, որ նրանք այդ հարցերնն իր փոխարեն լուծեն: Ժողովուրդը չէ, որ պետք է հավաքվի հրապարակում և որոշի՝ ում են կախում, ում չեն կախում: Մենք այսպես կգնանք ոչ թե միջնադար, այլ ստրկատիրական համակարգ»,-ասաց Վարոսյանը:

Փաստաբանը նշեց, որ ուսումնասիրել է Սահմանադրության փոփոխության նախագծի հիմնավորումները:

«Ես փորձել եմ պեղել այդ հիմնավորումների  միջից իրավունքի հետ աղերս ունեցող հատվածները: Չեմ անդրադառնա «ժողովրդավարական լեգիտիմության դեֆիցիտ» և նման  այլ արտահայտություններին: Նշվում է, որ վստահության պակաս կա իշխանության մյուս երկու ճյուղի մոտ Սահմանադրական դատարանի նկատմամբ: Իսկ ինչո՞ւ չպետք է լինի: Ինչու՞ պետք է այն մյուս երկու ճյուղերը վստահ լինեն ՍԴ-ի գործունեության իրենց համար կանխատեսելի հեռանկարներում, ես դա չեմ հասկանում: Այո, պետք է վստահ չլինեն, և դա է իրավական պետությունը:

Բացի այդ, եթե խոսքը չվստահելու մասին է, ես այդ դեպքում չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դատական իշխանության այլ մարմինների նկատմամբ կա այդ վստահությունը: Օրինակ, ինչու՞ են վստահում Վճռաբեկ դատարանին և չեն վստահում ՍԴ-ին: Չափանիշը ո՞րն է: Ի՞նչ է տեղի ունեցել, որի մասին մենք տեղյակ չենք: Հավատարմության երդո՞ւմ է ստացվել:

Երբ լսում ես հիմնավորումները, ասում են՝ այսինչը հեղափոխությամբ շնչում է ուրեմն լավն է, այնինչը չի շնչում: Այդ ինչպե՞ս իմացան: Օրինակ, ես ամեն օր քրեական արդարադատության մեջ եմ ու տեսնում եմ, որ Վճռաբեկ դատարանի աշխատանքում ոչինչ չի փոխվել, ոնց աշխատում էին, այդպես էլ աշխատում են: Չեմ ուզում այժմ տպավորություն ստեղծվի, որ ես կոչ եմ անում փոխել նաեւ Վճռաբեկ դատարանը, որովհետեւ եթե նույն սկզբունքներով փորձեն այդ ատյանն էլ բարեփոխել, մենք այսօր գործող Վճռաբեկ դատարանին հաստատ կկարոտեք»,-ընդգծեց փաստաբանը:

Սահմանադրական դատարան Երվանդ Վարոսյան հանրաքվե

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին