f

Անկախ

Երբ հրապարակը սկսեց վանկարկել հեղափոխության առաջնորդի անունը, ես այլևս հրապարակում չեմ եղել. Իշխանյան


Ես աջակցել եմ 2018 թվականի իշխանափոխությանը, քանի որ անկախ այն բանից, որ ես միշտ քննադատել եմ 90-ական թվականներից եկող բոլոր իշխանություններին, ես կարծում եմ այն խաղի կանոնները, որոնք կային Հայաստանում ու ինձ համար ընդունելի չէին, այդ խաղի կանոնները սկսեցին էլ ավելի խախտվել, նկատի ունեմ ագահությունը՝ 3-րդ ժամկետի գնալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Սահմանադրական անվտանգություն, մարտահրավերներ և որոշումներ» քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

«Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը չպետք է գնա արևելաասիական մի պետության ճանապարհով, որտեղ մի մարդ հավերժացնում է իր իշխանությունը:  Ես աջակցել եմ իշխանափոխությանը, բայց երբ հրապարակը սկսեց վանկարկել հեղափոխության առաջնորդի անուն, ես այլևս հրապարակում չեմ եղել:  Եվ ի սկզբանե գործող վարչապետը ասում էր, որ չի միջամտելու դատարանների գործերին»: 

Իշխանյանը նշեց, որ ինքը համաձայն չէ այն եզրահանգմանը, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում: 

«Ժողովրդավարությունն այն է, որ ղեկին լինի ուժ՝ ընտրված մեծամասնության կողմից քվեարկությամբ: Բայց ի՞նչ է, նրանք, ովքեր դեմ են՝ ժողովո՞ւրդ չեն»,- ասաց Իշխանյանը:

Խոսելով մարդու իրավունքների իրականացման մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ Սահմանադրության առաջին երկու հոդվածներով ամրագրված իրավունքները գործով չեն կատարվում: 

«Ինձ հետաքրքրում է ոչ թե ինչ են հռչակում, այլ թե պետական մարմիններն ինչպես են ձևավորում իրենց անկախությունը: 1995 թվականի Սահմանադրության մեջ նույնպես գեղեցիկ էր գրված, իսկ իրականում իշխանությունը թագավոր ուներ՝ երկրի նախագահը»,- նշեց Իշխանյանը: 

Նրա խոսքով՝ իշխանափոխությունը հոյակապ հնարավորություն էր ստեղծել, որ նախկին իշխանությունների ձևավորած դատարաններն անկախ դառնային: 

«Գործնականում պարզվեց, որ ժամանակակից ժողովրդավարական պետության հասկացությունները ոտնահարված են: Եվ այս մասին անկեղծորեն է ասվում՝ նրանք ասում են, որ խաղի նոր կանոններ են: Միահեծանություն ստեղծելու նպատակները և անկախ դատարանները այս պատկերին չեն համապատասխանում»,- նշեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյան Սահմանադրական դատարան հանրաքվե

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին