f

Անկախ

Պատմականորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է օգտագործել առանց ավելորդ ժամանակ կորցնելու


#Հայաստանին հարևան տարածաշրջաններում պատմականորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է օգտագործել առանց ավելորդ ժամանակ կորցնելու

#ՀՀԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը #Եգիպտոս կատարած այցի շրջանակաում՝ մասնավորապես իր պաշտոնակից Սամեհ Շուքրիի հետ հանդիպմանը, ի թիվս այլ կարևոր ուղղությունների, անդրադարձել է նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին։

Իր խոսքում Մնացականյանը շատ կարևոր զուգահեռներ է անցկացրել #ՄեծՄերձավորԱրևելքի, #ԱրևելյանՄիջերկրականի և #ՀարավայինԿովկասի անվտանգության սպառնալիքի հիմնական աղբյուրի առնչությամբ։

Մասնավորապես, նշել է․ «․․․Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով:․․Ազդեցության տարածման շրջանակներում այլ տարածաշրջաններ անկայանություն և լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է՝ լինի դա Հյուսիսային Աֆրիկայում, թե Հարավային Կովկասում: Անդրազգային սպառնալիքները, ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ»։

Հարկ է փաստել, որ հայտարարության ուղերձները բավականաչափ հստակ են և թիրախավորված, դրանց հնչեցման հարթակը՝ ճիշտ ընտրված։ Քանի որ հենց Եգիպտոսն է Արևելյան Միջերկրականում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում փորձում ձևավորել #հակաթուրքական ագրեսիայի դիմակայման առանցքը։

Միևնույն ժամանակ, հարկ է հերթական անգամ հավաստել, որ բացի քաղաքական հռետորաբանությունից և քարոզչական հարթությունից, հայկական կողմը, օգտվելով ստեղծված օբյեկտիվ իրավիճակից, շատ ակտիվ և հետևողական քաղաքականնություն պետք է վարի հատկապես ընդհանուր շահերի համադրման սկզբունքի հիման վրա, բացի հակաթուրքական ուղեգծից, սեփական այլ առաջնահերթությունները ևս օրակարգ մղելու ուղղությամբ։

Պատմականորեն բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է օգտագործել առանց ավելորդ ժամանակ կորցնելու։

Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում Եգիպտոս խմբագրի ընտրանի

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին