f

Անկախ

Կոչ ազգային համերաշխության Կոչ ապրիլի 5-ը բոյկոտելու


Նկատի ունենալով՝

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական անհանդուրժողության մթնոլորտը, ուժերի պառակտվածությունն ու հասարակության հաշտության երկխոսության բացակայությունը,

2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում սկսված եւ արդեն սպառվող կոռուպցիայի դեմ պայքարի սահմանափակ արդյունքները,

Հայրենիք ներթափանցած գլոբալիստական ապազգային ալիքը եւ նրանցից սնվող բախտախնդիր անհատների շարունակական սպառնալիքն ընդդեմ մեր ազգային արժեքների, արդեն թույլատրելիության սահմաններն անցնող քաղաքական հալածանքները, որոնք ծառայում են ոչ թե հեղափոխություն իրականացրած մեծամասնության, այլ՝ գլոբալիստների տնտեսական շահերին:

Նկատի ունենալով սփյուռքում համահայկական ծրագրերի՝ հայապահպանության, հայկական դատի պահանջատիրության եւ ազգային արժեքների պահպանության հետզհետե թուլացող ներուժը,

Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ եւ վտանգավոր իրավիճակը, նամանավանդ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն ու թուրք-ադրբեջանական շարունակվող ու ահագնացող արկածախնդիր նկրտումները տարածաշրջանի բոլոր ժողովուրդների եւ մասնավորապես Վրաստանի, Արցախի, Նախիջեւանի եւ նույնիսկ սփյուռքահայ զանգվածների նկատմամբ,

Եվ վերջապես, նկատի ունենալով ամբողջ աշխարհին տարեց տարի ավելի սպառնացող գլոբալ տաքացման վտանգը, որի հետեւանքները Հայաստանում զգացվում են բարձր ջերմաստիճանի, հրդեհների եւ համաղետային այլ նշաններով,

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում համահայկական հաշտության, համահայկական երկխոսության եւ վերազգային նպատակների շուրջ կոնսենսուսի ձեւավորման:  

Ստեղծված իրավիճակում պահանջում ենք՝

Մասսայականորեն բոյկոտել 2020 թվականի ապրիլի 5-ի հակաժողովրդավարական եւ պառակտիչ հանրաքվեն,

Ազգային օրակարգից ընդմիշտ հանել Ստամբուլյան կոնվենցիայի, հայերեն լեզվի դասավանդման սահմանափակման եւ նման անհեռանկար ու պառակտող երեւույթների քննարկումները,

Համատեղ ուժերով ձեւավորել համահայկական ազգային կոնսենսուսային տասնամյա ծրագիր,

Նիկոլ Փաշինյանի վարչակազմից՝ հեղափոխության նպատակների վերագործադրման նպատակով առողջ ուժերի հետ անհապաղ սկսել երկխոսություն:  

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը քաղաքական բոլոր շրջանակներին հրավիրում է վերոնշյալ չորս նպատակների շուրջ համագործակցության:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն թե անհատ պարտավոր է այսուհետև իր հստակ կեցվածքն ունենալու Հայաստանի Հանրապետությանն ու հայությանը սպառնացող՝ վերևում ներկայացված երեւույթների նկատմամբ: Ծածուկ գործողությունների, չարաշահումների եւ մանիպուլյացիաների ժամանակն անցել է, ժամանակն է հեղափոխության իրական նպատակների շուրջ ձեւավորելու հայության համախմբման համահայկական դաշինք:

 

Հարգանքներով՝ Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն

 

 

 

 

հայտարարություն հանրաքվե բոյկոտ «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին