Արտակարգ դրությունը փոխարինվեց «Կարանտին» բառով, սակայն սահմանափակումները մնացին նույնը:
Տարբերությունը պարետի և պարետատան բացակայությունն է, ինչը նշանակում է, որ հերթական անգամ պատասխանատվությունը ապակենտրոնացվեց, բայց պատասխանատվության մասին կխոսեմ հետո: Այժմ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հենց կարանտինի վրա:
«Կարանտին» (իտալ. quarantena, quaranta giorni—քառասուն օր). բժշկության մեջ, միջոցառումների համակարգ, կիրառվում է` համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակով:
Դատելով բառի բացատրությունից պարզ է դառնում, որ այդ ռեժիմի կիրառումը նախատեսված է 40 օր տևողությամբ և այդ ժամանակահատվածում նախատեսվում է վարակի օջախի վերացումը: Մեր երկրում արդեն 6 ամիս է գործում է «արտակարգ դրություն», որը բազում հնարավորություններ էր տվել վերացնել համավարակը, սակայն ապիկար կառավարման արդյունքում դա չիրականացավ: Իսկ հիմա, ձեր ընտրած իշխանությունը 40 օր տևողությամբ միջոցառումը 4 ամսով փաթաթել է ձեր պարանոցին և դեռ համավարակի վերացման հույս էլ չկա:
Դուք կարծում եք, որ էս 4 ամսում ձեր ընտրած իշխանությունները կկարողանա՞ն վերացնել համավարակը... ես այդպես չեմ կարծում, ուստի հաշտվեք այն մտքի հետ, որ օր ու գիշեր դիմակ եք կրելու կամ էլ պետք է ձեր վախերը հաղթահարեք և միանաք մեր թիմին և պայքարեք հանուն գիտության: