f

Անկախ

2-3 ամիս Հայաստանում հնարավոր կլինի առանց ՍԴ-ի օրենքներում անել ցանկացած փոփոխություն. Գրիգոր Մուրադյան


2-3 ամիս Հայաստանում հնարավոր կլինի առանց ՍԴ-ի անել ցանկացած փոփոխություն Սահմանադրության մեջ, սահմանադրական օրենքներում, որևէ վերահսկողություն չի լինելու, հնարավոր կլինի վավերացնել միջազգային պայմանագրեր առանց ՍԴ որոշման: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության մեջ փոփոխության այս գործընթացի հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել:

«Ինչ վերաբերում է հետևանքերին, որոնք կարող են առաջանալ, ապա պետք է ասենք, որ նախ խաթարվում է Սահմանադրության կայունությունը, արհեստական ճգնաժամի պատրվակով 2018 թվականի ապրիլի 9-ին, ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրությունը վերանայվում է, Սահմանադրության այնպիսի դրույթներ են փոփոխվում, որոնց վերաբերյալ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների պաշտոնական հիմնավորումների մեջ ուղիղ նշում է արված դրանց անփոփոխելիության մասին: Այսինքն փորձ է արվում հետ պտտել պատմության անիվը: 

Նախաձեռնության հեղինակների մոտեցումները ակնհայտ հակասության մեջ են մտնում սահմանադիրի՝ այսինքն ժողովրդի կամքի հետ: Այստեղ կարող են պնդումներ անել, որ այդ կամքը կեղծվել է, բայց այդ կեղծված կամքի մեջ հիմա փոփոխություններ են անում, այսինքն եթե կամքը կեղծվել է, ապա պետք է ընդունվեր նոր սահմանադրություն: Չի կարելի «կեղծված» Սահմանադրության մեջ կատարել այնպիսի անհեթեթ փոփոխություններ, որոնք համատեղելի չեն այդ Սահմանադրության հետ: Դատավորների անփոփոխությունն ուղիղ կապ ունի նրանց անկախության հետ: Այսինքն՝ նրանք պետք է հեռու լինեն ոտնձգություններից: Եվ երբ փոխում ենք այդ հոդվածը, ապա կասկածի տակ ենք դնում իրավական պետությունը: Հայաստանը դադարելու է լինել իրավական պետություն»,- ընդգծեց Մուրադյանը:

ՍԴ նախագահի խորհրդականը նաև նշեց, որ ամենավտանգավոր հետևանքը, որ կբերի Սահմանադրության մեջ փոփոխությունն այն է, որ որոշակի ժամանակ պարզապես չենք ունենա Սահմանադրական դատարան:

«2-3 ամիս հնարավոր կլինի առանց ՍԴ-ի անել ցանկացած փոփոխություն Սահմանադրության մեջ, սահմանադրական օրենքներում, որևէ վերահսկողություն չի լինելու, հնարավոր կլինի վավերացնել միջազգային պայմանագրեր առանց ՍԴ որոշման: Այդ 2-3 ամսում հնարավոր է ցանկացած իրավական վակխանալիա: Հետո ստեղծված Նոր ՍԴ-ն ինչպես է վերականգնելու սահմանադրական կարգը, դա մնում է չբացատրված, իմ կարծիքով դա կլինի անհնարին: Նոր ստեղծված ՍԴ-ն չի կարող լեգիտիմություն ունենալ: Հետևաբար, հաջորդ իշխանությունները կարող են ՍԴ-ի որոշումները կասկածի տակ դնել: Եթե դա նախադեպ դառնա, ապա կարելի է հետագայում ևս նման ոգով գործել՝ արդեն առանց հանրաքվեի փոխել և դադարեցնել դատավորների լիազորությունները: Պետք է անել ամեն ինչ՝ նման նախադեպը բացառելու համար, քանի որ հետո եկող իշխանություններն էլ իրենց երազանքների Սահմանադրական դատարանը կձևավորեն և այսպես շարունակ»,- եզրափակեց Մուրադյանը:   

Սահմանադրական դատարան հանրաքվե Գրիգոր Մուրադյան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին