f

Անկախ

Դոն Պիպոյի քրոջ գործարար որդին ինձ հրապարակայնորեն մեղադրում էր բիզնես խլելու մեջ. Սանասարյանը նորություն ունի


Ստացվում է, որ իմ դեմ կարված գործի մեղադրանքի էությունը («... խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները») կայանում է նրանում, որ պետությանը հարյուրավոր միլիոնների օգուտ տալն իմ ծառայողական շահերին հակառակ է, ինչպես նաեւ դա համարվում է ծառահողական պարտականությունների չկատարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Նորություն ունեմ

Վստահ եմ, որ հիշում եք այն աղմուկը, երբ Դոն Պիպոյի քրոջ գործարար որդին ինձ հրապարակայնորեն մեղադրում էր բիզնես խլելու մեջ։ Այդ հերյուրանքից էլ հենց սկսվեց իմ դեմ կարվող քրեական գործի նախապատրաստումը, եւ այն հասավ մինչեւ անգամ ինձ մեղադրանք ներկայացնելուն, պաշտոնական լիազորություններս կասեցնելուն եւ գործը դատարանում քնացնելու պրոցեսին։

Հիշում եք իմ այն հավաստիացնումները, որ հեմոդիալիզի շուկան մոնոպոլիզացված է, եւ իմ նպատակն էր ապահովել մրցակցություն, որի արդյունքում օրենքի տառը կպահպանվի, կկարգավորվի շուկայական գինը, պետությունն անհամեմատ ցածր գնով ձեռք կբերի դիալիզի պարագաները։

Նախ ասեմ, որ եթե ժամանակին երկու խոշոր ընկերություններ էին զբաղվում հեմոդիալիզի գնման գործընթացներով, ապա հիմա առկա են 5-6 ընկերություններ, որոնք իրար հետ մրցելով, ապահովում են մրցակցային գին, որի արդյունքում պետությունը տնտեսել է եւ շարունակում է տնտեսել հարյուրավոր միլիոններ։

Դրանցից ամենաթարմ քեյսը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերջերս կայացած մրցույթն է, որի արդյունքում մշտապես միակ մասնակից հանդիսացող եւ գերշահույթ ստացող ընկերությունը զիջեց իր դիրքերն այլ կազմակերպության։ Այպիսով, եթե չլիներ ՊՎԾ ուսումնասիրությունն այս ԲԿ-ում, միակ մասնակից ընկերությունը թելադրելու էր գին, իսկ ԲԿ-ի պատասխանատուների հանցավոր անգործության կամ գործունեության արդյունքում կատարվելու էր գնում այդ ընկերության ներկայացրած բարձր գնով։ Այսինքն, մրցակցության արդյունքում, պետությունը նախնական առաջարկած գնից 150 մլն-ով պակաս վճարեց անհրաժեշտ բժշկական սարքավորումների համար։

Ստացվում է, որ իմ դեմ կարված գործի մեղադրանքի էությունը («... խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները») կայանում է նրանում, որ պետությանը հարյուրավոր միլիոնների օգուտ տալն իմ ծառայողական շահերին հակառակ է, ինչպես նաեւ դա համարվում է ծառահողական պարտականությունների չկատարում:

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Սիրում եմ բոլորիդ»։

Դավիթ Սանասարյան ՖԲ Գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին