f

Անկախ

Խոսք երախտագիտության,տեսանյութ


2008թ., երբ սկսեցի զբաղվել արցախյան հակամարտության տեղեկատվական-քարոզչական խնդիրներով, միանգամից պարզվեց, որ ամենախրթին հարցը Խոջալուի իրադարձություններն են, որոնք Իլհամ Ալիևը փորձում էր դարձնել իր քարոզչության առանցքը։ Թեմայի ուսումնասիրությունից պարզեցի, որ իրադարձություններից անմիջապես հետո Դանա Մազալովային Այազ Մութալիբովի տված հարցազրույցը պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը։ Թիմով խնդիր դրեցինք՝ գտնել Դանային։

2009թ. Արևելյան գործընկերության գագաթաժողովի աշխատանքները լուսաբանելու համար մեկնել էինք Պրահա, որտեղ ծանոթացա «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի Hakob Asatryan հետ, ու զրույցի ընթացքում Հակոբը տեղեկացրեց, որ Դանան ողջ-առողջ է, իր հետ կապի մեջ է և տևական ժամանակ Հայաստան չգալու պատճառները հայրենիքում դատական քաշքշուկներն են եղել։

Վերադարձա, թիմակիցներին պատմեցի, ու որոշեցինք Խոջալուի թեմայով ֆիլմ նկարել, որը կհիմնվեր եղած զեկույցների, հրապարակային փաստերի ու ականատեսների վկայությունների վրա։ Դանային հրավիրեցինք Հայաստան։

Ասեմ նաև, որ մինչև Հայաստան գալը, Դանան՝ բացառապես սեփական նախաձեռնությամբ խափանել էր Չեխիայում Ադրբեջանի կազմակերպած քարոզչական միջոցառումը։ Ալիևը որոշել էր Խոջալուն համեմատել Լիդիցեյի հետ, ցուցահանդես էր կազմակերպել, իսկ Դանան գնացել էր ցուցահանդեսին, պահանջել դադարեցնել։ Երբ հետագայում հարցրեցի՝ ինչի՞ նման քայլի գնացիր, պատասխանը հուզեց. «Որովհետև վիրավորում են իմ ժողովրդի զգացմունքները, փորձում էին իրենց քաղաքական նպատակների համար չեխերի ազգային ողբերգությունը շահագործել»։

Ինչևէ, 2010-ին Դանան այցելեց Հայաստան, բնականաբար, ֆիլմը նկարեցինք ու Մազալովան կրկին մեր կյանքի մաս դարձավ։ Մանրամասներին տարբեր առիթներով դեռ կանդրադառնանք։ Այսօր ընդամենը մի դիպված պատմեմ.

Երբ 2010-ին տևական ընդմիջումից հետո Մազալովան եկավ Հայաստան, ու հենց հաջորդ օրը ճանապարհ ընկանք դեպի Արցախ, Դանան խնդրեց՝ նախ Կապան այցելենք։ Ասաց, որ իր շատ սիրելի գործընկեր Ռուբեն Մանգասարյանը մահացել է (Ռուբենը մահացել էր մեկ տարի առաջ ու նույնիսկ Հայաստանում շատերը չգիտեին այդ մասին) ու մեծ ցանկություն ունի այցելել նրա շիրիմին։ Մարդուն ոչինչ այնքան լավ չի բնութագրում, որքան երախտագիտության զգացումը։ Համագործակցելու համար ընդամենը մի ձեռքի մատների վրա հաշված առիթներ էին եղել, բայց Դանան հոգու պարտքն էր համարում այցելել Ռուբենի շիրիմին։

Հիշում եմ, որ Արման Սաղաթելյանի Арман Сагателян առաջնորդությամբ երկար դեգերումներից հետո մի կերպ գտանք Խուստուփի լանջին պատսպարված Վաչագան գյուղը, որտեղ էլ թաղված էր Ռուբենը, ու Դանան տվեց իր հոգու պարտքը։

4 օր առաջ մահացավ նաև Դանան։ Սա ցավալի լուր էր, բայց Աստծո գործերն անքննելի են։ ՄԵնք ընդամենը կարող ենք մեր երախտագիտությունը հայտնել նրան։ Ուզում եմ տեղեկացնել, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 11։30 Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ, ի հիշատակ Դանա Մազալովայի։

Մենք գործընկերներով ցանկացանք մեր երախտագիտությունն այսպես հայտնել։ Ներկա գտնվելու ցանկություն ունեցողներն իրենց մասնակցությամբ ու աղոթքով ցույց կտան, որ մենք մեր բարեկամներին երբեք չենք մոռանում ու երախտապարտ ենք միշտ։

ՀԳ. Լուսանկարում Դանա Մազալովան՝ Ռուբեն Մանգասարյանի շիրիմի մոտ։

Դանա Մազալովա Արմեն Մինասյան ՖԲ Գրառում Արցախ Ռուբեն Մանգասարյան մահազդ Տեսանյութ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին