f

Անկախ

«Իրատես». Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը Փաշինյանի համար ամենահուժկու ալիբին է


«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը միանշանակ ընդունելը միամտություն է: Իշխող թիմի ներսում, այո, ջրերը մի առվով չեն հոսում, բայց դա չի նշանակում, թե ամեն մի հրաժարական լոկ հետեւանք է, այլ ոչ՝ նախադրյալ:

Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը միանգամից մի քանի հարց է առաջացնում: Նախ՝ ի՞նչ է այս մասին մտածում Ազգային ժողովի կրթության գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը, բացի հանձնաժողովի նիստերն անցկացնելուց, որեւէ հայտարարություն, դիտողություն, քննարկում ու երկխոսություն չի ծավալում:

Մանդատը վայրը դնողը, ի վերջո, նրա ղեկավարած հանձնաժողովի անդամ է, արդյո՞ք նա նախապես տեղյակ է եղել, որ Ջուլֆալակյանը նման մտադրություն ունի, փորձե՞լ է երկխոսության կամուրջ լինել եւ այլն: Պատասխանը միանշանակ բացասական է, քանզի Հայրապետյանի համառ լռությունը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած կոնֆլիկտի մասին է վկայում:

Ջուլֆալակյանի հայտարարությունը կոտրում է նաեւ «թավշյա» իշխանության այն թեզը, թե իրենք կաշկանդված չեն որեւէ հարց բարձրացնելու, թափանցիկ աշխատելու, միմյանց քննադատելու եւ այլ հարցերում: Գործադիրի աշխատանքը վերահսկող օրենսդիրի ներկայացուցիչները, փաստորեն, «դուխ չունեն» Ազգային ժողովի ամբիոնից, ի տես համայն հպարտների ու արժանապատիվների, ԿԳՄՍ նախարարին «նեղը գցող» հարցեր տալու:

Իհարկե, ողջունելի է, երբ պատգամավորը, ելնելով քաղաքական ու թիմային էթիկայից, մանդատն է վայր դնում, այլ ոչ թե խմբակցությունը լքում, բայց դա ուղղակի վկայությունն է հիերարխիկ համակարգի: Մանդատ նվիրողն էլ Նիկոլ Փաշինյանն է, հետեւաբար, մանդատը ոչ թե պատգամավորինն է, այլ վարչապետինը:

«Ի՞նչ կփոխվի Արսեն Ջուլֆալակյանի գնալով» հարցի պատասխանը, թերեւս, միայն Նիկոլ Փաշինյանը գիտի: Բովանդակային առումով, իհարկե, ոչինչ, բայց տեղաշարժեր, ամեն դեպքում, սպասելի են:

«Լուսավոր Հայաստանի»՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցն օրակարգային դարձնելուն զուգահեռ, հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ պահանջում են նախարարի հրաժարականը: Նրանք փողոցային պայքար են սկսել, պարբերաբար ցույցեր ու երթեր են կազմակերպում, Հարությունյանի նկարով պաստառներն աղբարկղ նետում եւ այլն:

Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը վարչապետի համար գուցե ամենահուժկու ալիբին է՝ Գյումրի-Երեւան ավտոճանապարհի թփուտները «Մովսեսի գավազանով» բացած Հարությունյանին պաշտոնանկ անելու համար: Իսկ եթե պատգամավորը, ամեն դեպքում, ազնիվ է իր հայտարարություններում, ու նախարարի հետ նույն թիմում գտնվելն իսկապես անհնարին է, ապա իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրավիճակի հետ առերեսվելու լրջագույն խնդիր ունեն:

Խորհրդային քաղբյուրոյի անդամի նման առաջնորդի ամեն խոսքից հետո ծափահարելու կարեւորագույն առաքելությունը ստանձած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ կգտնվի՞ գեթ մեկ համարձակ, որը գործադիրի՝ իրենց իսկ ընտրած ղեկավարին շատ ուղիղ հարց կտա՝ ո՞ր արժանիքի համար է ատամներով պահում Արայիկ Հարությունյանին:

Գուցե հայրենագիտական առարկաների գլխին քար գցելու ազգադավ ծրագի՞րն է նրան դուր եկել, թե՞ հոգին փառավորվել է՝ տեսնելով, թե ինչպես են պատանիները դդում գլխով նախարարի խրտվիլակ պատրաստել: Կամ էլ՝ Հարությունյանի դիրիժորական հնարքներն է սիրում ու առանց նրա խմբավարության իր կաբինետը չի պատկերացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ազգային ժողով Արսեն Ջուլֆալակյան Իմ քայլը

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին