f

Անկախ

«Սա ձեր կառավարությունն է դուռը բացեք, մտեք ներս». ԲՀԿ-ական պատգամավորները մոտեցան ակցիայի մասնակիցներին


Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մի շարք խնդիրների համար  բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու  Վահե Էնֆիաջյանը, ովքեր լրագրողների հեր զրույցում ներկայացրեցին իրենց քաղաքական թիմի տեսակետը ստեղծված այդ խնդիրների համար: 

«Այս խնդիրների մասին բազմաթիվ անգամներ մեր քաղաքական թիմն առիթ ունեցել է խոսելու այս խնդիրները,որոնք  որպես այդպիսին,  մենք արձանագրել ենք որպես իրողություն, նախկինում էլ ասել ենք, դա  ասել է նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գաիկ Ծառուկյանը, ով բազմաթիվ անգամներ ամենատարբեր ամբիոններից բարձրաձայնել է եւ քաղաքական խորհրդի նիստի ժամանակահատվածում էլ այս խնդիրների մասին խոսել է, եթե  խնդիրների մասին չեն լսում,  ականջալուր չեն լինում, ըստ էության ոչ թե խնդիր է մնում եւ խնդիրները չեն լուծվում, այլ  դրանք դառնում են լրջագույն պրոբլեմներ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը` հավելելով, որ իրենք հետեւել են նիստի ընթացքին եւ  քաղաքացիների կողմից լսել են  հորդոր, որ ոչ մի պատկան մարմնի ներկայացուցիչ չկա, չկան նաեւ խորհրդարանականները. «Անձամբ ես առիթ ունեցել եմ այն մարկանց հիմնախնդիրների մասին խոսել ներկայացրել, որ չեն կարող ՀՀ-ից դուրս գալ, գնալ ՌԴ:   Նրանք հայտնվել են մի իրավիճակում, որ խնդիրների սպառող են դարձել` գործազրկության, վարկերի, պարտքերի եւ անորոշության, քանի խնդրի հետ կապված, ոչ մի պատկան մարմին պատասխան չի ասում, թե  երկու սցենարի զարգացման պարագայում, լինի լավ, թե վատ, տվյալ մարդկանց ինչ ճակատագիր է սպասվում»,- ասաց նա:

Անդրադառնալով նաեւ  վարկային համակարգի հետ կապված խնդիրներին  պատգամավոն ասաց, որ իրենց  կուսակցության ղեկավարը դեռ ամսի 5-ից մատնանշել է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական եւ սոցիալական վատթարացող տեմպեր է անձանագրվում եւ  այս խնդիրների մասին պետք է ոչ միայն բարձրաձայնել, այլ կոնկրետ խնդիրների լուծումներ առաջարկել: Նա նշեց նաեւ, որ  լուծումների հետ կապված Գագիկ Ծառուկյանը իրենց կուսակցության   տեսլականը ներկայացրել է, սակայն դրան կառավարությունը ականջալուր չեղավ, ինչի պատճառով այսօր նման իրավիճակ է  ստեղծվել:

Վահե  Էնֆիաջյանը, դիմելով ցուցարարներին ասաց, որ շուտով մեկնարկելու է աշնանային նստաշրջանը, իրենք հայտարարություն ունեն անելու եւ չորեքշաբթի օրը կառավարությունը լինելու է խորհրդարանում, կառավարության  ղեկավարի գլխավորությամբ,«Մենք հնարավորություն կունենանք այն հարցերը, որոնք դուք բարձրաձայնում եք, դիմել եք մեզ , խոստանում եմ ձեզԲարգավաճ Հայաստանի պատգամավորների կողմից կբարձրաձայնենք ու կներկայացնենք ձեր խնդիրները»,- ասաց նա եւ ի պատասխան քաղաքացու այն հարցին`արդյոք Փաշինյանի հետ կկարողանան հանդիպել, խոսել, Վահե Էնֆիաջյանն ասաց.

«Ես Փաշինյանի փոխարեն, ոնց ասեմ, հայրիկ ջան, էս կառավարությունը, էս դուք, սա ձեր կառավարությունն է դուռը բացեք, մտեք ներս»:

ՀՀ Կառավարություն Բողոքի ակցիա Բարգավաճ Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին