f

Անկախ

Վահե Գրիգորյանը դեկտեմբեր-հունվար ամիսներին մեկնել է գաղտնի գործողումների. Pastinfo.am


ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մակագրված 6 գործով Սահմանադրական դատարանը չի կարողացել աշխատակարգային որոշումներ կայացնել, քանի որ Վ.Գրիգորյանը դրսեւորել է անգործություն ու չի կատարել իր գործառույթները։ Փոխարենը՝ Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից տրամադրված տեղեկատվությունից։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՍԴ՝ պարզելու, թե Վահե Գրիգորյանի կողմից երդման արարողությամբ ՍԴ դատավորի գործառույթներն ստանձնելու պահից՝ 2019թ. հունիսի 20-ից մինչև 2020թ փետրվարի 1-ը ՍԴ քանի նիստ և քանի՞ աշխատակարգային նիստ է տեղի ունեցել և այդ նիստերից քանիսի՞ն չի մասնակցել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և ինչ պատճառաբանությամբ։ Եւ բացակայություններից քանիսն են հարգելի։

Ըստ այդմ՝ ՍԴ-ից հայտնեցին, որ տեղի են ունեցել դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, 39 ՍԴ նիստ, որոնցից որևէ մեկին Գրիգորյանը չի մասնակցել։

«Լիազորություններն ստանձնելու պահից մինչեւ սույն թվականի փետրվար ամիսը Վահե Գրիգորյանիը չի իրականացրել որպես ՍԴ դատավոր իրեն վերապահված որեւէ գործառույթ, այդ թվում՝ չի մասնակցել որեւէ նիստի (դատական կազմի նիստեր, 41 աշխատակարգային նիստ, Սահմանադրական դատարանի 39 նիստ) չի մասնակցել ՍԴ ներկայացված դիմումների՝ քննության ընդունելու հարցի պարզման գործընթացին, ներառյալ՝ դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով չի կազմել հաղորդում՝ գործը քննության ընդունելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որպես զեկուցող դատավոր իրեն մակագրված գործերով չի կատարել օրենքով սահմանված գործառույթները, այդ թվում՝ չի ներկայացրել Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման նախագիծ»,- նշվում է գրավոր պատասխանում։

Ինչ վերաբերում է բացակայությունների հարգելիության հիմքերին, ապա ՍԴ-ից պաշտոնապես հայտնել են, որ Վահե Գրիգորյանը կողմից չի ներկայացվել իր բացակայությունների վերաբերյալ որեւէ հիմնավորում։

«Փաստինֆո» -ն խնդրել էր նաև տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե լիազորությունները ստանձնելու պահից քանի՞ գործ է մակագրվել Վահե Գրիգորյանին, դրանցից քանիսն է զեկուցել, քանի գործ է հետաձգվել և ինչու, ինչին ի պատասխան հայտնել են, որ Վահե Գրիգորյանին մակագրվել է 6 գործ, սակայն դրանցով նա չի իրականացրել իր լիազորությունները։ Դրանցից որոշներով կայացվել են աշխատակարգային որոշումներ՝ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու կամ դատաքննությունն սկսելու ժամկետը հետաձգելու վերաբերյալ՝ պայմանավորված նրա անգործությամբ։

Նկատի ունենալով գործուղումների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խիստ հետաքրքրությունը՝ մեկ այլ հարցմամբ խնդրել էինք ՍԴ-ից՝ տեղեկացնել, թե արդյոք այս ընթացքում Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղման եւ իր հանդիպումների, քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն պատշաճ կարգով տրամադրվել է ՍԴ-ին, թե ոչ։ Ու պարզվեց՝ ոչ միայն մեկնել է, այլ նաեւ իր այցերը գաղտնի է պահել ու հայտնի չէ, թե ում հետ ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել։ «Վահե Գրիգորյանը 2019թ դեկտեմբերի 13.26.27.30-ին, 2020թ. հունվարի 15.16.17-ին, որոնք հանդիսանում են աշխատանքային օրեր, չի ներկայացել աշխատավայր։ Նրա կողմից Սահմանադրական դատարանի աշխատողներին հայտնած տեղեկությունների համաձայն՝ նշված և հաջորդող որոշ ոչ աշխատանքային օրերին նա բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ գործուղման լինելու պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն»,- նշված է ՍԴ ներկայացրած պատասխանում։ 

Միաժամանակ պաշտոնապես պարզաբանվել է, որ «վերը նշված ժամանակահատվածում Վահե Գրիգորյանը չի գտնվել արձակուրդում, սահմանված կարգով չի գործուղվել, չի ներկայացրել որևէ տեղեկատվություն քննարկված հարցերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Մինչդեռ՝ ՍԴ աշխատակարգի 177-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի՝ գործուղման մեկնող պատվիրակությունների կազմը հաստատում է ՍԴ նախագահը։

Այլ խոսքով՝ Վահե Գրիգորյանը մեկնում է գաղտնի գործուղումների, ունենում կասկածահարույց հանդիպումներ, նրա անգործությամբ էական վնաս է պատճառվում ՀՀ քաղաքացիների օրինական շահերին ու իրավունքներին, վատնվում հարկատուներիս հարկերից գոյացած պետբուջեի գումարները, մինչդեռ Փաշինյանը աչք է փակում դրանց վրա՝ դառնալով այդ ապօրինությունների երաշխավորողն ու հովանավորողը։ Այդուհանդերձ՝ ԱԱԾ-ին պետք է հետաքրքրի, թե իր երկրի բարձր դատարանի դատավորը ինչու է գաղտնի գործողումների գնում, որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները բխում մեր ազգային շահերից։

 

Սահմանադրական դատարան Վահե Գրիգորյան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին