Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական բժիշկը խոսել է քաղաքական գործչի առողջական վիճակի մասին, որն ավելի վաղ ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակով: Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես իտալական հեռուստատեսության եթերում նշել է բժիշկ Ալբերտո Ջանգրիլոն, Բեռլուսկոնիի վիճակը բարելավվում է:
«Ընդհանուր կլինիկական պատկերը կարծես բարելավվում է և համապատասխանում արյան քիմիական բաղադրության և ուժեղ սպեցիֆիկ իմունային պատասխանի վերկանգմանը, որը կապված է բորբոքային պրոցեսի պարամետրերի նվազման հետ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է բժշկի խոսքերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեռլուսկոնին վարակվել է COVID-19 կորոնավիրուսային վարակով։