Սեյսմոլոգները Վենեսուելայի հյուսիս-արևելքում գտնվող Սուկրե նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վենեսուելայի սեյսմոլոգիական հետազոտությունների հիմնադրամի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ ցնցումների օջախը գտնվել է 37 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Մակուրո բնակավայրից 12 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվում: