«БелТА» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է երկրի հիմնական խնդիրը: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես միշտ ասել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր հիմնական խնդիրը, հոգսն ու մտահոգությունը՝ տնտեսությունն է», - ասել է նա:
Ըստ Բելառուսի ղեկավարի, երկրի մյուս կարևոր ոլորտները կախված են տնտեսության կայունությունից: Առանց տնտեսության, չի կարելի հույս դնել երկրում գաղափարախոսության, անվտանգության կամ խաղաղության վրա, նշել է Լուկաշենկոն: