Մարդիկ չեն կարողանում մեկնել Հայաստանից, եւ դա մեծ խնդիր է, խորհրդարանի շենքի առջեւ բողոքում են մեր հայրենակիցները, որոնք բնակվում են Ռուսաստանում: Այս մասին այսօր «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Պետք է լուծել տվյալ քաղաքացիների աշխատանքի հետ կապված հարցը, այլապես նրանք կմնան պատանդի կարգավիճակով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար անընդունելի է տվյալ օրենսդրական նախաձեռնությունը»,-ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կարանտին մտցնելու նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 28: