«Իմ քայլը» խմբակցությունը դռեւս տեղեկություն չունի ՍԴ դատավորների ընտրության օրակարգով ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ, ենթադրում եմ, որ այն կլինի հերթական նիստում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հարցին, թե ինչպես է «Իմ քայլը» վերաբերվում ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությանը, որին մի անգամ մերժել է խորհրդարանը, արդյոք նորից պատրաստվում են նրա հետ հանդիպել, Մակունցը պատասխանեց. «Մենք պարոն Վաղարշայի հետ հանդիպել ենք նախկինում որպես ՍԴ դատավորի թեկնածու: Եթե անհրաժեշտություն եւ ցանկություն լինի լրացուցիչ հանդիպելու, հարցեր ուղղելու, ապա մենք կկազմակերպենք այդ հանդիպումը: Դեռեւս խմբակցությունից որեւէ առաջարկ չի հնչել:
Մենք անկեղծ ասած չգիտենք՝ ինչով է պայմանավորված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրումը՝ հաշվի առնելով նախկինում ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումն ու քվեարկությունը: Այնուամենայնիվ, մենք կսլենք թեկնածուին, եւ ըստ այդմ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կարտահայտենք»:
Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Արթուր Վաղարշյանին, սակայն խորհրդարանը մերժել էր թեկնածությունը: