ՀՀ կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը հակասում է Սահմանադրության որոշ կետերին: Այս մասին այսօր «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ տվյալ նախագիծը բազմաթիվ սահմանափակումներ ունի, որոնք ազդում են քաղաքացիների իրավունքների վրա:
«Օրենսդրական նախաձեռնությունն անպայման պետք է վերանայվի, այլապես այն կբարդացնի քաղաքացիների դրությունը»,-նշեց Զոհրաբյանը: