f

Անկախ

Այո, դիմակներ շարունակելու ենք կրել. Մակունցը՝ կարանտինի մասին


Արտակարգ դրությունը վերանում է, արտակարգ իրավիճակի ռեժիմը պետք է գործի, բայց քանի որ համավարակի տեմպը դեռ այն մակարդակին չէ, որ հնարավորություն ունենանք վերացնել բոլոր սահմանափակումները, դրա համար անհրաժեշտ են որոշակի օրենքներ, որոնք հնարավորությոյն կտան վերահսկողության տակ պահել իրավիճակը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Մասնավորապես, դիմակների կրման հետ կապված,մնացած կանոնների հետ կապված: Այս պահի դրությամբ նաեւ կառավարության ներկայացուցիչն ասաց, որ այո, դիմակներ շարունակելու ենք կրել: Իհարկե, նվազում է վարակվածների թիվը, բայց դեռ ունենք բավականաչափ թվով վարակվածներ: Այնուամենայնիվ կպահպանվի այդ ռեժիմը: Իսկ թե բաց կամ փակ տարածքներում, դա կսահմանի կառավարությունն իր որոշմամբ»,-ընդգծեց Մակունցը:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի մեղադրանքներին, թե արտակարգ դրության պայմաններում իրենց արգելվել է հավաքներ անցկացնել, արդյոք նոր կարգավորումներով չկա վտանգ, որ էլի կարգելվեն հավաքները, Մակունցը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորովին անտեղի են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները որեւէ կերպ կապել քաղաքական գործընթացների հետ:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը ունեն նաեւ այլ քաղաքական հարթակներ այս պահին իրենց խոսքը հասանելի դարձնելու համար: Ընդ որում, եթե խոսում ենք խորհրդարանական ընդդիմության մասին, ապա խորհրդարանական ընդդիմությունն այդ առումով ունի հարթակ՝ ԱԺ լիագումար նիստերի դահլիճը, ինչպես նաեւ ԱԺ ընդդիմադիր ուժերից մեկն ունի նաեւ հեռուստատեսություն (նկատի ունի ԲՀԿ-ի-խմբ), որով կարողանում է իր ուղերձները հղել, կազմակերպել բանավեճեր, քննարկումներ այն ձեւաչափերով, որը ճիշտ է համարում: Հետեւաբար համավարակով պայմանավորված սահմանափակումները որեւէ կերպ չեն առնչվում այդ խնդրին»:

Լիլիթ Մակունց Ազգային ժողով

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին