f

Անկախ

Բեյրութում հույս ունեն գտնել փրկվածին պայթյունից մեկ ամիս անց


Բեյրութում փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո ավերված շենքի ավերակներում` հույս ունենալով փրկված գտնել: Որոշ տեղեկությունների համաձայն` արտակարգ իրավիճակների աշխատակիցները փլատակների տակ սրտի բաբախյուն են արձանագրել, փոխանցում է BBC-ն:

Բեյրութի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին, երբ վերանորոգման ընթացքում 2.750 տոննա ամոնիումի նիտրատ էր պայթել: 190 մարդ զոհվել է, շուրջ 300 հազարը` մնացել անօթեւան:

Չիլիից փրկարարների խումբը չորեքշաբթի գիշերն անցնում էր Բեյրութի պատմական Մար Միքայել թաղամասում գտնվող ավերված շենքի կողքով, եւ նրանց հատուկ վարժեցրած շունը ցույց էր տվել, որ կենդանի մարդ կա ավերակների մեջ: Հաջորդ առավոտյան փրկարարները վերադարձել էին այդ տուն, եւ շունը կրկին ցույց էր տվել նույն տեղը եւ կրկին նշան տվել, որ փլատակների տակ ողջ մնացած մարդ կա:

Դրանից հետո փրկարարներն հատուկ սկաներ էին կիրառել, որն ի վիճակի է հայտնաբերել մարդու սրտի բաբախյունը կամ շնչառությունը, այնուհետեւ սարքավորումներ էին հասցրել` ավերակները փորելու համար: «[Շնչառության եւ զարկերակի] նշանները, ինչպես նաեւ ջերմաստիճանի սենսորներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ կյանքի առկայության հավանականություն կա»,- մեջբերում է Reuters-ը փրկարարներից Էդի Բիտարային:
Երբ լրագրողներին հայտնել էին փրկարարների հայտնաբերման մասին, Բեյրութի բնակիչները դրոշներով սկսել էին հավաքվել շենքի մոտ:

Փրկարարները բաժանվել են յոթ հոգանոց խմբերի` փլատակները զգուշորեն ստուգելու համար: Աշխատանքների վայրում պարբերաբար լռություն են հայտարարում, որպեսզի լսվեն օգնության հնարավոր աղաղակները: Օպերացիային մասնակցում են Կարմիր խաչի աշխատակիցներ, զինվորականներ, հրշեջներ եւ կամավոր փրկարարներ: Առնվազն վեց ժամ կպահանջվի հնարավոր փրկվածին հասնելու համար, նշել են նրանք:

Չիլիացի փրկարարների խումբը Լիբանան էր ժամանել սեպտեմբերի 1-ին: Ըստ Լիբանանի աղբյուրների` նրանք շատ զգայուն սարքավորումներ ունեն, որոնք կարող են հայտնաբերել մարդու շնչառությունը 15 մետր խորության վրա:

Դեռ չի հաստատվել, որ ավերակների տակ իսկապես ողջ մնացած մարդ կա, բայց հավաքվածները հույսը չեն կորցնում:

պայթյուն Բեյրութում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին