f

Անկախ

Ամեն օր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» կորոնավիրուսով 30 նոր պացիենտ է ընդունվում, ևս 30 դուրս է գրվում․ Մադոյան


Ամեն օր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» կորոնավիրուսային վարակով մոտ 30 նոր պացիենտ է ընդունվում, եւս 30 դուրս է գրվում։ Բուժում ստացող պացիենտների թիվի մոտ 70-80 է։ Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքով՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորման հետեւանքով ձեւավորված «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» գործառույթների մեջ մտնելու է ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաեւ որոշ հիվանդությունների էլիմինացիային՝ վերացմանը ուղղված քայլերի մշակումը եւ իրականացումը։

Կենտրոնի «Նորք» մասնաշենքը այժմ զբաղվում է հիմա կորոնավիրուսային վարակով պացիենտների տրիաժով․ պացիենտները հոսպիտալացվում են, ՊՇՌ մեթոդով թեստ է անցկացվում, հոսպիտալացման կարիք ունեցովները հոսպիտալացվում են մի շարք հիվանդանոցներում, դրանից ոմանք՝ հենց «Նորք» մասնաշենքում։

«Ավան» մասնաշենքում, ինչպես եւ նախկինում, իրականացվում է ՄԻԱՎ-ով պացիենտների դիսպանսեր հսկողությունը, որը, մասնագետի խոսքով, այս ամիսներին ոչ մի վայրկյան կանգ չի առել։

Կենտրոնն իրականացնում է ոչ միայն թեստավորում միավի վերաբերյալ եւ ախտորոշում, այլն նաեւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ անցկացնող լաբորատորիաների արտաքին վերահսկողություն, 4 հետազոտական եւ մի շարք այլ ծրագրեր։ Այստեղ է նաև լինելու հեպատիտ Ց-ի բուժման ծրագրի իրականացման հիմնական բազան։

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին