Նախօրեին Ավստրիայի ՆԳ նախարար Կարլ Նեհամմերը հայտարարել էր, որ երկրի անվտանգության ծառայությունները Թուրքիայի օգտին լրտեսություն անող անձ են հայտնաբերել: Նախարարի խոսքով անձը խոստովանել է, որ Անկարայի իշխանությունների համար Ավստրիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների, ինչպես նաև Ավստրիայի քաղաքացի թուրքերի շրջանում լրտեսություն է արել ու հավաքած տեղեկությունները փոխանցել Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին:
Թեմայի կապակցությամբ խոսել էր նաև Ավստրիայի ինտեգրման նախարար Սյուզան Ռաաբը նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքերը հասել են մինչև Վիեննա: Ռաաբը ավելացրել էր, որ Անկարան, իր ազդելով Ավստրիայում գործող թուրքական կազմակերպությունների ու մզկիթների վրա, ցանկանում է պառակտել Ավստրիայի հասարակությանը:
Այս վերջին հայտարարությանը հեգնական գրառմամբ անդրադարձել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Նա Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է Ավստրիայի հասարակությանը պառակտելու Թուրքիայի ցանկության մասին գրառումը և արձագանքել. «Միայն Ավստրիա՞ն, ինչ ամոթ է»: