Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում հրադադարի ամրապնդումը Հայաստանի առաջնահերթություններից է:
Այս մասին սեպտեմբերի 2-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հրադադարի ամրապնդումը Հայաստանի առաջնահերթություններից է խաղաղ գործընթացում, առանց որի անհնար է պատկերացնել խաղաղ գործընթացի զարգացումը»,- ասաց Նաղդալյանը: