f

Անկախ

Տնտեսական անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-160.000 դրամով․Դավիթ Ափոյան


Ու՞մ է պետք կրթության նկատմամբ այս հրապարակային ու մեծածախ սերը, երբ մարտ ամսից երկրի տնտեսական ակտիվությունը անկում է ապրում (հուլիսին՝ 10.4% անկում), տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները անարդարացիորեն շարունակելու են նույն չափի վարձ վճարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։

Նա մասնավորապես նշել է, որ շատ լավ է, որ Գիտելիքի օրվա ավանդույթը մեզ մոտ կայուն է, սակայն ու՞մ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից սկսած հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն անարդարացիորեն շարունակում են նույն չափի վարձ վճարել: «Օրինակ, որքանո՞վ է արդարացի, որ այն ռադիոֆիզիկը, որը պետք է սարքավորումներով աշխատանք կատարեր, հեռավար տարբերակով չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույն վարձը վճարել: Կամ այն կենսաբանը, ով պետք է գնար դաշտային պրակտիկայի, որը նա չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույնը վարձը վճարելը: Էլ չասեմ, որ մի զգալի հատված տեխնիկական խնդիրների պատճառով դուրս էր մղվել նույնիսկ հեռավար կրթությունից:

Ու՞մ է պետք կրթության նկատմամբ այս հրապարակային ու մեծածախ սերը, երբ մարտ ամսից երկրի տնտեսական ակտիվությունը անկում է ապրում (հուլիսին՝ 10.4% անկում), տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները անարդարացիորեն շարունակելու են նույն չափի վարձ վճարել: Եվ եթե մարտ ամսին ընտանիքներն ունեին որոշակի խնայողություններ, ապա այս ամիսների ընթացքում շատերն են արդեն կանգնել փաստի առաջ: Իրավիճակի լրջությունը ցույց տալու համար միայն նշեմ, որ կան ուսանողներ, ովքեր մինչ օրս իրենց նախորդ կիսամյակի վարձը չեն վճարել:

Ու՞մ են պետք «դուք եք մեր ապագան» խոսքերը, երբ այս տնտեսական անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-ից մինչև 160.000 դրամով: Եվ չկա գեթ մեկը, ով կհարցնի՝ մի՞թե հնարավոր չէր դա անել այն ժամանակ, երբ տնտեսությունը ոչ թե երկնիշ անկում է ապրում, այլ գոնե գտնվեր կայուն աճի փուլում:

Ստացվում է այնպես, որ ուսանողների շուրջը ամեն ինչ կարող է փոխվել, բացի վարձավճարներից: Կրթության որակը կարող է մի քանի անգամ նվազել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում: Տնտեսությունը կարող է երկնիշ անկում ապրել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում:

Ժամանակը չէ՞, որ ձեր ֆեյսբուքյան և հրապարակային սերը առ կրթություն փոխակերպվի կոնկրետ գործողության և կոնկրետ քայլերի: Այլապես ստացվում է, որ ճառ ասելիս կրթությունը կարևոր է, իսկ ուսանողները՝ երկրի ապագան, բայց երբ գործը հասցնում է ֆինանսական աջակցությանը, ամեն ինչ մնում է ուսանողների և նրանց ընտանիքների ուսերին»,- գրել է ՈՒԽ նախագահը։

Դավիթ Ափոյան ԵՊՀ վարձավճարներ ՖԲ Գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին