f

Անկախ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցին՝ Զոհրաբ Մնացականյանի ասածն «անհեթեթություն» որակելով


Ադրբեջանի արտգործնախարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն «Ինտերֆաքս» գործակալությանը` նշելով, թե ՀՀ արտգործնախարարն ու Հայաստանի իշխանությունները «խոչընդոտում են ԼՂ հակամարտության կարգավորմանը»: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:

 

Աբդուլաևայի խոսքով` «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը զրոյացնում են բանակցությունների իմաստը և հանդիսանում են գլխավոր խոչընդոտը «խաղաղության պայմաններ» ստեղծելու գործում, որի մասին խոսում է այդ երկրի արտգործնախարարը»:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մեղադրել է հայկական կողմին «վերջին մեկուկես ամսում սադրանքների դիմելու» համար: Աբդուլաևան չի մոռացել խոսել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելության մասին Արցախ` այն բնութագրելով որպես «Հայաստանի օկուպացիոն քաղաքականության օրինակ»:

Նա «անհեթեթություն» է որակել հայ նախարարի կարծիքն էթնիկ հակամարտությունները քաղաքական կամք դրսևորելով կանխելու մասին՝ նշելով, թե «Հայաստանը տարիներով չի կարողացել այդ քաղաքական կամքը դրսևորել»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման եղանակներին և պատրաստակամություն հայտնել հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ:

«Հայաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը հետաքրքրված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ: Դա հնարավոր կլինի խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով, որը հիմնված կլինի փոխզիջումների վրա: Միակողմանի զիջումները բացառվում են: Դրանք չեն կարող հեռանկարներ ունենալ: Խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն հակամարտության կարգավորման համար»,- մեկնաբանել է Մնացականյանը՝ կարևորելով հիմնախնդրի կարգավորման հարցը:

«Մեր աշխատանքի կարևորությունը փոխզիջումներ գտնելու անհրաժեշտության, անվտանգության ապահովման, ուժի կիրառումից հրաժարվելու և մաքսիմալիստական մոտեցումների մեջ է: Հայաստանի համար կարևոր և հստակ առաջնահերթություններ կան: Մեզ համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնահերթ է: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն առանց որևէ սահմանափակումների, Արցախի համար անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություններ են: Եվ մենք պատրաստ ենք աշխատել և՛ ՄԽ համանախագահների, և՛ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևերը, որոնք թույլ կտան մեզ համադրել հնարավոր փոխզիջման միջոցները»,- հավելել է ՀՀ

Ադրբեջանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին