f

Անկախ

Մենք պատրաստ ենք պաշտպանել աշխատելու մեր իրավունքը. Նամակ ՀՀ Վարչապետին և Ոստիկանապետին


"Ամուլսարի Հանք" նախաձեռնող խումբը նամակ է հղել ՀՀ վարչապետին ու ՀՀ ոստիկանապետին.

Մեծարգո պարոն Վաչապետ և պարոն Ոստիկանապետ,

Ամուլսարի շրջակա համայնքների  օրինապաշտ, ազնիվ ու աշխատող հարյուրավոր բնակիչների և "Ամուլսարի Հանք" նախաձեռնող խմբի անունից դիմում ենք Ձեզ՝ պահանջելով պաշտպանել օրենքը: 
Չգիտենք` տեղյակ եք, թե՝ ոչ, բայց արդեն մի քանի օր է Ամուլսարի դեմ պայքարողների խումբը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչնցնում համայնքի այն բնակիչների հասցեին, ովքեր այս շաբաթ պետք է  վերսկսեն իրենց օրինական աշխատանքը Ամուլսարի տարածքում: Արդեն համարյա երեք տարի է համայնքի բնակիչները զրկված ենք օրինական աշխատելու իրավունքից: Այս տարածքում տիրում է վախի և անօրինականության մթնոլորտ, մարդիկ իրենց սեփական երկրում պաշտպանված չեն զգում։ Մենք ականատես ենք լինում օրենքի բացակայության ու երկակի ստանդարտների։ Օրեր առաջ, երբ Լիդիանի պահնորդները իրենց տնակները տեղադրեցին մուտքերի մոտ, դա համարվեց անօրինականություն և տնակները հետ տարվեցին։  Մինչդեռ ճանապարհ փակողները երեկ գիշերը իրենց վագոն- տնակները դարձյալ տեղադրել են մեր համայնքային ճանապարհի վրա, ցուցադրելով, որ ոչ մի օրենքի չեն ենթարկվելու։ Նրանք համայնքի բազմաթիվ բնակիչներին, ովքեր դիմում են ներկայացրել Ամուլսարում աշխատելու համար, ուղիղ եթերում սպառնում են, որ արյունահեղություն է լինելու: 

Չէ՞  որ դուք ասում էիք, որ մեր երկրում չի լինելու զոռբայություն ու ապօրինություն: Հիմա ի՞նչն է խնդիրը, որ երկու տարի դուք չեք լուծում այս հարցը և վերջ չեք տալիս այս անօրինականությանը։ Եթե պետությունը ի վիճակի չէ  ապահովել մեր՝ բնակիչներիս անվտանգությունը և իրավունքները, որտե՞ղ և ումի՞ց պետք է Հայաստանի քաղաքացիները օրենք ու պաշտպանություն ակնկալեն։ Ո՞ր միջազգային ատյաններին դիմեն համայնքների բնակիչները, եթե Կառավարությունը ու Ոստիկանությունը ի վիճակի չեն ապահովել օրենքն ու օրինականությունը։  

Ամուլսար

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին