f

Անկախ

Սոթքի պեղումները կարող են նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա


Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղում արդեն ավարտին են մոտենում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից ձեռնարկված հնագիտական պեղումները միջնադարյան Սոթք 1 ամրոցի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանը, այս պեղումների արդյունքում բացված եղբայրական գերեզմանը կարող է նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա: Պեղումներն իրականացվում են «Հասրաթյան-Մինասյան» մշակութային-հասարակական հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Սոթք-1 ամրոցը գտնվում է Սոթք գյուղի կենտրոնում՝ համանուն գետի ափին՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարեւանությամբ: Այն  զբաղեցնում է շուրջ 1 հեկտար մակերես: Ամրոցը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից (ղեկավար պ․գ․թ․ Արսեն Բոբոխյան) նախնական ուսումնասիրվել է 2014 թվականին: Այս տարի պեղումներն իրականացվել են ամրոցի վերնամասում՝ պարզելու համար հնավայրի թվագրությունը եւ շերտագրությունը:

«Ամրոցում հայտնաբերվել են վաղ եւ ուշ միջնադարյան ժամանակաշրջանների հետքեր՝ ամրոցի ներսում գտնված պատերի, ինչպես նաև  սալարկղային գերեզմանների տեսքով: Ամրոցը գտնվել է Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին և հավանաբար ծառայել է որպես ճանապարհը հսկող դիտակետ: Այստեղ դեռ խորհրդային շրջանում պահպանված են եղել խաչքարեր, հայկական գերեզմաններ, որոնց հետքերը տեղի թուրքալեզու բնակիչները հասցրել են ոչնչացնել: Ամրոցը երեք կողմից անառիկ է եւ միայն հյուսիսից մուտք ունի, որտեղ այս տարի բացվել է եղբայրական գերեզման: Վեց մետր երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ ու մինչեւ քսան սանտիմետր խորությամբ բացված մակերեսին գտվել են մոտ մեկ տասնյակ մարդկային կմախքներ, որոնք թաղված են անկանոն՝ առանց համապատասխան կառույցների, հողի մակերեւույթին շատ մոտ: Կարծում ենք, որ սրանով մենք մոտ ենք պատմական մի կարեւոր փաստի բացահայտմանը, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Խոսքը 1919 թվականի փետրվարի եղեռնագործության մասին է:

Ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը զորք է ուղարկում Նոր Բայազետ գավառի Բասարգեչարի շրջան՝ տեղի թուրքալեզու բնակչությանը խաղաղեցնելու նպատակով: Զորախումբը գլխավորում է հայ անվանի զինվորական Մովսես Սիլիկյանի ազգական Արշակ Սիլիկյանը: Մեծ Մասրիկ գյուղում թուրքերը խաղաղարար բանագնացներ են ուղարկում Սիլիկյանի մոտ, հնազանդության խոստում տալիս, հայկական զորքին աղուհացով դիմավորում: Այնուհետ, թմրեցնելով հայ զինվորների զգոնությունը, նրանց հյուրասիրության են հրավիրում Սոթք գյուղ: Հյուրընկալության ընթացքում, թուրքերը Սամանդ աղայի ցուցումով շրջապատում են տունը եւ դավադրաբար սպանում Սիլիկյանին, նրա եղբորը եւ մյուս հայ զինվորներին: ԽՍՀՄ տարիներին այդ պատմությունը մոռացվում է, սպանվածների թաղման ստույգ տեղը մնում է անհայտ. միայն տեղի հայ բնակչությունն է ավանդաբար հիշում թաղման վայրը: Հնագետների կողմից պեղված թաղվածները երիտասարդ տարիքի տղամարդիկ են: Չի բացառվում, որ  հայտնաբերվել են սպանված հայ զինվորների մարմինները»,- ներկայացրեց պեղող հնագետը:

Գեղարքունիքի մարզ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին