Արտաշատի բժշկական կենտրոնը, անցնելով իր բնականոն աշխատանքին, գործում է ողջ ծանրաբեռնվածությամբ:
Նախկին ծավալով է աշխատում նաև ԲԿ-ի ծննդատունը:
Մեր բանիմաց ու սրտացավ մասնագետները շարունակում են հոգ տանել, որպեսզի կենտրոնից տուն գնան երջանիկ մայրիկներ և առողջ նորածիններ:
Նշենք, որ ծննդատնից արդեն լավ լուր են հայտնում . օգոստոսի 27-ին այստեղ փոքրիկ ‹‹հսկա›› է լույս աշխարհ եկել:
4 կգ 700 գ քաշով և 57 սմ հասակով փոքրիկ Արտյոմը ծնողների 3 -րդ երեխան է, ծնվել է երկու քույրերից հետո:
Նորածնի և մայրիկի ինքնազգացողությունը լավ է:
Փոքրիկ Արտյոմին և բոլոր նորածիններին մաղթում ենք երջանիկ ու անհոգ մանկություն: