f

Անկախ

Պարենն ու անտառի հակասական թվերը. Արա Գալոյան


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Հրապարակվել է «Պարենային ապահովությունը և աղքատությունը 2020թ․ հունվար-հունիսին» հաշվետվությունը: Հաշվետվություն, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է պետք:

Ասել, որ այն աղքատության ու պարենի մասին թարմ տվյալներ է պարունակում, չափազանցություն կլինի: Որովհետև այն կրկնում է սոցիալ-տնտեսական հիմնական արդեն հրապարակած ցուցանիշները: Բայց միևնույն է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, գործազրկության ծավալի ու աղքատության ցուցանիշների պայմաններում այս հաշվետվությունը սպասված է:

Մեր բնակչության ծախսերի կառուցվածքը համարյա երկամյա ուշացումով է հրապարակվում: Վերջին տվյալները վերաբերում են 2018թ․-ին: Այդ տարի մեր ծախսերի կառուցվածքում սնունդի մասնաբաժինը 40.4 տոկոս էր: Սնունդ-պարենի գումարն ամենախոշորն է թե՛ մեր ծախսերի կառուցվածքում, թե՛ մեր արտաքին ապրանքաշրջանառության ներմուծումներում: Զուտ այդ պատճառով կարող է հետաքրքիր լինել այն, որ 2020թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա արտաքին ապրանքաշրջանառության համեմատ սնունդի մասնաբաժինը 22.4 մլն դոլարով պակաս է եղել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 27.5 մլն դոլար: Ասենք, որ մեր ներմուծումների կառուցվածքում սննդի մասնաբաժինը 17-20 տոկոս է կազմում: Բայց զուտ պարենային թվերից, եկամուտների ու տրանսֆերտների ծավալների արձանագրումից զատ այս հաշվետվությունը տվյալներ է պարունակում անտառպահպանության, անտառպաշտպանության և անտառվերականգման միջոցառումների մասին: Այս փաստը գուցե ինչ-որ իմաստով հասկանալի է: Անտառը որոշակի տարածաշրջանների բնակիչների համար պարենային ապահովության ու աղքատության խնդիրներ է լուծում: Հասկանալի է, որ խոսքը անտառային բարիքների հավաքչության մասին չէ: Հայտնի բան է, որ ապօրինի ծառահատումների դեմ մենք պաշտոնական ու կատաղի պայքար ենք մղում: Ու մեր պայքարի շրջանակներում տարեց-տարի ավելանում են անտառային տարածքները, ուր թույլատրվում է անտառհատումները իրականացնել: Օրինակ, 2015թ․ անտառհատումները թույլատրվել էր 1 500 հեկտարի տարածքում: 2016-ին՝ 1 940 հա, 2 017-ին՝ 2010 հա, 2018-ին՝ 2 014 հա: Իսկ անցած տարի թույլատրություն-թույլտվության տարածքն անհամեմատ ընդլայնվել է՝ 2 240 հա:

Բնականաբար, տարեց տարի մեծացել է հատված փայտանյութի ծավալը: Հատված փայտը պաշտոնական վիճակագրությունը հաշվարկում է խիտ խորանարդ մետրով: 2017-ի հատումները կազմել են մոտ 33.5 հազար խիտ խոր. մետր: 2018-ի ցուցանիշն առայժմ պաշտոնական ռեկորդ է՝ մոտ 43.3 հազար խիտ խոր. մետր: 2019-ի ծավալը 2018-ից պակաս է, փոխարենը գերազանցում է 2018-ի ցուցանիշը, կազմելով՝ 41.3 հազար խիտ խոր. մետր:

Այս թվերը համեմատելը հիմա այլ իմաստ էլ ստացել: Իշխանությունները կարող են արդարանալ, որ նախկինում իրական թվերը նվազեցվում էին: Իսկ հիմա՝ խիստ հաշվառում տարվում: Հասկանալի է, որ այդ խիստ հաշվառումը տարվում է ապօրինի անտառհատումների դեմ անողոք (կամ սոցցանցերի արդի բառապաշարով ասած՝ հուժկու) պայքարի արդյունքում: Բայց որքան անողոք է դառնում հուժկու պայքարը, այնքան շատանում են ապօրինի ծառահատումները: Պաշտոնական վիճակագրությունը ապօրինի ծառհատումները բացի խոր. մետր հաշվարկից հաշվարկում է նաև ծառերով: 2018թ․ թույլատրվել էր հատել 12 հազար 821 ծառ: Իսկ 2019-ին թույլատրվել է հատել 3 հազար 997 ծառ ավելի՝ 16 հազար 818 ծառ: Մեր անողոք պայքարին զուգահեռ աճել է անտառային հրդեհների թե՛ տարածքը, թե՛ քանակը:

2019-ի հրդեհների մակերեսը տխուր ռեկորդների շարքից է՝ մոտ 1 հազար 881 հա անտառածածկ տարածք: Բուն հրդեհների քանակը ևս տարին տարվա վրա նույն տխուր ռեկորդներից է․ 2017թ․՝ 42 հրդեհ, 2018թ․՝ 58 հրդեհ, 2019թ․՝ 106 հրդեհ: Եկեք իշխանություններն ու անտառտնտեսության ղեկավարներին միայնակ չթողնենք իրենց «համոզմունքում»: Միայնակ չթողնենք ու ձևացնենք, որ հավատում ենք հրդեհների ինքնաբուխ ու բնակլիմայական պայմաններով պայմանավորված լինելու բնույթին:

Աղբյուրը՝ politeconomy.org

Արա Գալոյան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին