f

Անկախ

2020-ի 6 ամիսներին ՀՆԱ-ն 5,71%-ով անկում է ունեցել. գրեթե ոլորտ չկա, որտեղ անկում չի գրանցվել. պանդեմիան մեծագույն հարվածը հասցրել է շինարարության ոլորտին. Տիգրան Ջրբաշյան


Համախառն ներքին արդյունքն այս տարվա 6 ամիսների ընթացքում 5,71 տոկոս անկում է ունեցել: Գրեթե ոլորտ չկա, որտեղ անկում չկա: Այս մասին «Տնտեսական անկումը շարունակվում է. ի՞նչ սպասել տարեվերջին» թեմայով քննարկմանը հայտարարեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

 

«Եթե ծախսային տեսակետից դիտարկենք, այդ թիվը 1,5 տոկոսով պայմանավորված է շինարարության անկմամբ: Պանդեմիայի իրավիճակը մեծագույն հարվածը հասցրել է շինարարության ոլորտին: Երկրորդը մեծածախ և մանրածախ առևտուրն է, երրորդը՝ անշարժ գույքին առնչվող գործարքների ծավալը: Սրանք միասին գեներացնում են 5,71 տոկոսի գրեթե 3,2 տոկոսը: Այդ ոլորտներում է մեր ճգնաժամը: Իհարկե, ծառայությունների ոլորտում լրջագույն անկում կա, և դրա ազդեցությունը ավելի երկար ժամանակ առկա է լինելու»,-ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ հիմնականում շինարարության և անշարժ գույքի ոլորտներն են, որոնցում առկա են խնդիրներ, և կարևորագույն հարցը, որ պետք է լուծի պետությունը և Կառավարությունը, կապիտալ ծախսերի իրականացումն է: «Վերջին ամիսներին, սակայն, շինարարության ոլորտն առաջանցիկ վերականգնողական փուլում է գտնվում, բայց խնդիրն այն է, որ եղել է խայտառակ իրավիճակ ապրիլ-մայիս ամիսներին, և վերականգնում դեռ նվազ է»,-հավելեց տնտեսագետը:

 

Հաջորդիվ, ըստ Ջրբաշյանի, պետք է ակտիվորեն քննարկել դրամավարկային քաղաքականությունը: «Իրականում ունենք խայտառակ իրավիճակ, երբ երկիրը ճգնաժամում է, և սպառողական գների աճը գտնվում է ամենանվազ ցուցանիշի վրա, և մենք չենք օգտագործում դրամավարկային հակացիկլիկ քաղաքականությունը, ինչն այս դեպքում պետք է լինի ընդլայնողական»,-նշեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ իրենց կանխատեսումների համաձայն՝ տարվա կտրվածքով կլինի 2,3 տոկոս տնտեսական անկում:

«Այս պահին մշակում ենք վերլուծություն մյուս եռամսյակի համար, որտեղ նախնական տվյալներով 4,3-4,5 տոկոս անկում են կանխատեսում: Նախորդ եռամսյակի կանխատեսման և այսօրվա տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երկրորդ կիսամյակի համար կանխատեսում էինք ավելի մեծ անկում, քան եղավ, և միաժամանակ կանխատեսում էին ավելի արագ աճ, քան այսօր ունենք: Իրականությունը մի քիչ այլ էր. երկրորդ կիսամյակի կտրվածքով անկումը եղավ ավելի նվազ և շարունակվեց երրորդ կիսամյակի որոշ հատվածում՝ հուլիս ամսին, ինչը բերում է իր ազդեցությունը, և մեր կանխատեսած արագ աճը, որ պետք է լիներ չորրորդ եռամսյակում, չի լինի, սակայն ընդհանուր իրավիճակը կհասնի մինչև 4,3 տոկոսի»,-ներկայացրեց Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝այս պահին առկա է միջին աշխատավարձի աճ թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտներում, բայց հատկապես՝ պետականում, նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում առկա է նաև էլեկտրաէներգիայի սպառման աճ:

Տիգրան Ջրբաշյան տնտեսություն ՀՆԱ տնտեսական անկում

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին