f

Անկախ

Քաղաքացիներն այսուհետ կարող են անձնական օգտագործման դեղեր ստանալ փոստային առաքման միջոցով. Պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրաձայնված խնդիրը լուծվել է


 

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմում իրականացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրն ունի համակարգային բնույթ, որն ավելի ակնառու է դարձել արտակարգ դրությամբ պայմանավորված սահամանափակումների ժամանակ: Մասնավորապես, քաղաքացիները անձնական օգտագործման համար այլ երկրից փոստային առաքման միջոցով չեն կարողացել ստանալ այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում: Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են պրակտիկ այն օրինակները, երբ քաղաքացիները նույն դեղամիջոցները Հայաստան են բերել անձամբ կամ ստացել ուղևորափոխադրողների միջոցով:

Խնդիրն այն էր, որ Կառավարության որոշման համաձայն՝ չգրանցված կամ գրանցված, բայց ՀՀ-ի դեղագործական շուկայում բացակայող դեղը փոստային առաքման միջոցով ձեռք բերելու նպատակով քաղաքացիները պետք է դիմեին ՀՀ Առողջապահության նախարարություն՝ հիմնավորելով չգրանցված դեղի կիրառման անհրաժեշտությունը, որից հետո նախարարությունը դիմումատուին տրամադրում էր դեղի ներմուծման նախնական թույլտվություն, իսկ համարժեք դեղի առկայության դեպքում՝ մերժում: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար այս խնդրի մասին բարձրաձայնել է տարբեր քննարկումների ընթացքում, ինչպես նաև՝ տարեկան հաղորդումներում:

Բողոքների ուսումնասիրության փուլում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարություն՝ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով: Հարցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ նման կարգավորման հետևանքով ֆիզիկական անձինք հայտնվում էին դժվար իրավիճակում, քանի որ գնային էական տարբերության պատճառով չէին կարողանում Հայաստանում գնել գրանցված այն դեղորայքը, որը իրավունք չունեին ստանալ փոստային առաքմամբ: Ավելին, խնդիրը սրվում էր այն դեպքերում, երբ անձը փոստային առաքմամբ մեկ փաթեթով ստացել է  ինչպես Հայաստանում գրանցված, այնպես էլ չգրանցված դեղեր: Այս դեպքում, չգրանցված դեղորայքը ստանալու նպատակով անձը պետք է կատարեր լրացուցիչ ֆինանսական ծախս, որպեսզի օրենքով սահմանված կարգով ոչնչացվի Հայաստանում գրանցված դեղորայքը կամ լրացուցիչ ֆինանսական բեռից զերծ մնալու նպատակով գրաժարվել փոստային առաքանու ամբողջ փաթեթից: Այսպիսով, անձը զրկվում էր նաև Հայաստանում չգրանցված դեղորայքը ստանալու հնարավորությունից:

Ազգային ժողովի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո, Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարին Կառավարության որոշմամբ սահմանված կարգում կողմից սահմանված կարգում փոփոխություններ կատարելու և այն  «Դեղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու առաջարկով: Օրենքի նոր փոփոխությունը սահմանում է անձնական օգտագործման դեղերը փոստային առաքման եղանակով ստանալու հստակ իրավունք:

Արդյունքում, Կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց՝ անձը կարող է փոստային առաքմամբ ստանալ անձնական օգտագործման դեղեր` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ՝ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ (այն քանակը, որով տվյալ դեղամիջոցը վաճառվում է դեղատներում):

Այս քանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է ստանալ Առողջապահության նախարարության թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը:

                 Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Կառավարության, Ազգային ժողովի և Առողջապահության նախարարության ջանքերը այս խնդրի կարգավորման հարցում:

 

Արման Թաթոյան ՀՀ ՄԻՊ դեղեր առաքում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին