Օգոստոսի 25-ին «Կինը կինոյում» թեմայով ֆիլմերի բացօթյա կինոդիտում և քննարկումն էր, որին ներկա էին նաև փառատոնի ժյուրիի անդամներ Տեր Համբարձում Դանիելյանը և Խարբերդի մասնագիտացված մանկատան փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը։ Նշենք, որ կինոդիտումներից առաջ ներկաները ջերմաչափվում են, կրում դիմակ և պահպանում սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք, որ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: