f

Անկախ

Դատարանը 1 օրվա կտրվածքով հասցրե՞լ է 1300 թերթ ծանոթանալ. թե՞ սա ձեւական բնույթ է կրում. Գագիկ Խաչատրյանի պաշտպան


Մեզ համար խիստ կասկածելի է. դատարանը 8-9 օրում արդյոք հասցրե՞լ է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ 37 հատորանոց քրեական գործին ծանոթանալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ընթացող ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության ժամանակ դատարանին հարցրեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով արդյոք դատարան ներկայացվե՞լ են քրեական գործով իրեղեն ապացույցները, որոնք, ըստ մեղադրական եզրակացության, պահվում են ԱԱԾ-ում։ 37 հատոր քրեական գործ է ուղարկվել։ Մակագրումից անցել է 8 օր։ Մեզ համար խիստ կասկածելի է. դատարանը 8-9 օրում արդյոք հասցրե՞լ է 37 հատորանոց քրեական գործին ծանոթանալ։ Ես որ նայում եմ 10 հազար 705 թերթ է 37 հատորը։ Այսինքն՝ դատարանը օրվա կտրվածքով 1300-ից ավելի թերթ պետք է ծանոթանար։ Արդյոք սա ձեւական բնույթ չի՞ կրելու, թե՞ դատարանն իրոք հասցրել է ծանոթանալ եւ արդարացի որոշում կայացնի»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Պաշտպան Ամրամ Մակինյանը եւս միացավ Երեմ Սարգսյանի դիտարկումներին եւ հավելեց, որ դատարանի տրամադրության տակ չի գտնում նաեւ որպես մեղադրյալ ներգրավված 34 աշխատակիցների գործերը, որոնք նույնպես ապացույց են ճանաչվել։

«Գործում առկա են բազմաթիվ էլեկտրոնային կրիչներ, որոնք մեզ չի տրամադրվել։ Էլեկտրոնային կրիչների մասը վերաբերում է այս անձանց աշխատավարձերի հաշվարկման չափերին, որոնք շատ էական են այս գործով»,- ասաց Մակինյանը։

Դատարանը արձագանքեց, որ հիմնավոր կասկածին դատարանը կանդրադառնա այնքանով որքանով որ դատարան ուղարկվել են գործով ապացույցները. «Եթե գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարանին եւ անձին առաջադրվել է մեղադրանք՝ արդյոք դա բավարա՞ր է, որ դատարանը համարի հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված»։

Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ դատարան պետք է բերվեն գործով բոլոր ապացույցները, եւ, որ այդպիսով պետք է ապահովվի դատավարության մասնակիցների մրցակցությունը. «Հիմնավոր կասկածի մի ռեժիմ կա, որը սահմանված եւ՛ Եվրոպական դատարանի կողմից եւ՛ Վճռաբեկ դատարանի կողմից. դա բավարար փաստական տվյալների, ապացույցների առկայությունն է, որոնք վկայում են, որ անձի առնչությունը գործին։ Այստեղ արդեն արտահայտվել են կանխակալ վերաբերմունքը գործին։ Դատարանը եթե այս ֆորմատով է քննելու, ապա կարիք չի լինելու, որպեսզի մենք հակափաստարկներ ներկայացնենք, իսկ դատարանը պարտավոր է մրցակցություն ապահովել։ Եվ մեզ եւ դատարանին չեն տրամադրվել գործով իրեղեն ապացույցները եւ ստացվում է, որ դատախազը եկել է ամբողջ ծավալին տիրապետելով, իսկ մենք եւ դատարանը՝ չտիրապետելով»։

Մեղադրող դատախազը նշեց, որ ինքը դատավարության ընթացքում հղում չի անելու պաշտպանների նշած ապացույցներին, ինչին ի պատասխան պաշտպան Սարգսյանն ասաց. «Սա աբսուրդ է։ Եթե կողմը չի ցանկանում անդրադառնալ, ապա մենք ենք ուզում անդրադառնալ»։

Այնուամենայնիվ Երեմ Սարգսյանն ասաց, որ ունի դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր, սակայն ձեռնպահ կմնա այս պահին այդ միջնորդությունից։

Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ։ Նա առողջական խնդիրներ ունի եւ դիմում է ներկայացրել դատարան, որպեսզի նիստը շարունակվի առանց իր ներկայության։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։

Նշենք, որ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Դատական այսօրվա նիստի ընթացքում պետք է քննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը։

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին