Այսօր՝ փետրվարի 12-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին նիստ է գումարելու: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականների վավերականության ժամկետը երկարաձգելու մասին:
Հիշեցնենք, որ Սահմանադրությունում փոփոխություն նախատեսող օրինագծի համար հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: