f

Անկախ

Մակրոտնտեսությունն ու պետական աշխատավարձերը․ տնտեսական անկումը դեռ չի կանխվել. Արա Գալոյան


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Դատելով այս տարվա հունվար-հուլիսի մակրոտնտեսական ցուցանիշներից՝ տնտեսական անկումը դեռ չի կանխվել: Այդ մասին առաջինը «հուշում է» մեր իշխանությունների սիրելի Տնտեսական ակտիվության գործակիցը: Այն առաջին կիսամյակի տվյալներով 95.3 տոկոս էր նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: Իսկ հունվար-հուլիսինը մեկ տոկոսով ցածր է՝ 94.3: Արդյունաբերության 1.5 տոկոսանոց աճը ոգևորիչ չէ: Մի կողմից փոքր թվի պատճառով: Մյուս կողմից առայժմ պարզ չէ, թե որ ոլորտի հաշվին է այն արձանագրվել: Մեկ ամիս առաջ արձանագրված 1.3 տոկոսանոց աճը հանքահումքային արդյունաբերության ու բացահանքերի շահագործման հաշվին էր: Շինարարության ոլորտն էլ շարունակում է նկատելի ետ մնալ անցած տարվանից՝ կրճատումը 22.6 տոկոս է: Էլեկտրաէներգիայի արտադրությունը, որ առաջին կիսամյակի տվյալներով 4.4 տոկոս աճ ուներ հուլիս ամսին, ուղիղ մեկ տոկոսով «դանդաղել է»՝ անցած տարվա հունվար-հուլիսի համեմատ 3.4 տոկոս է աճը: «Ուշքի չի գալիս» ծառայությունների ոլորտը, որի նահանջն առաջին յոթ ամիսներին նվազել է 6.4 տոկոսի չափով: Նվազել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Շարունակում է նաև առևտրի ոլորտի անկումը: Նախ ներքին առևտրի ծավալների մասին: Առևտրի շրջանառությունը երկու ամիս է «կայունացել է» 11 տոկոսանոց կրճատման ցուցանիշի վրա: Իսկ արտաքին ապրանքաշրջանառության անկումը դեռ չի կայունացել: Անկումը խորացել է 0.6 տոկոսով՝ 11.3 տոկոս առաջին կիսամյակի 10.7-ի փոխարեն: Անցած տարվա արտահանման ծավալը 1 մլրդ 417.5 մլն դոլար էր: Այս տարվա ցուցանիշը 1 մլրդ 333.8 մլն դոլար: Արտահանումը կրճատվել է 6.4 տոկոսով: Ներմուծումներն ավելի մեծ չափով են նվազել: Անցած տարի ներմուծվել էր 2 մլրդ 778 մլն դոլարի ապրանք: Իսկ այս տարվա «գինը» 2 մլրդ 405 մլն դոլար է: Կրճատումը 13.7 տոկոս է:

Մեր վիճակագրությունը երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական նախնական 7 ցուցանիշ (կամ ցուցանիշների խումբ) է հրապարակում: Այդ յոթ ցուցանիշներից մեկը միջին անվանական աշխատավարձն է: Աշխատավարձի չափի հրապարակումը՝ հարկերը ներառյալ, արվում է հավանաբար այն պատճառով, որ այդպես աշխատավարձի չափն ավելի մեծ է: Կամ ավելի «պատկառելի»: Աշխատավարձի աճի թեման էլ մեր իշխանությունների հպարտանալու առիթներից է: Բայց այս անգամ աշխատավարձերի չափի թվերում մի հետաքրքիր «մանրուք» կա: Աշխատավարձի խմբում միանգամից երեք տվյալ է ներկայացվում: Նախ հրապարակվում է միջին անվանական աշխատավարձը: Այս տարվա առաջին յոթ ամիսների տվյալներով՝ այն կազմել է 187 հազար 224 դրամ: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 5 տոկոս է: Բայց վիճակագրությունը նաև առանձին-առանձին ներկայացնում է միջին աշխատավարձը պետական և ոչ պետական հատվածներում: Հասկանալի է, որ պետական հատվածի միջին աշխատավարձը միշտ ավելի ցածր է եղել, քան տնտեսության ոչ պետական հատվածում: Այս տարվա յոթ ամիսների հաշվարկով աշխատավարձը ոչ պետական հատվածում կազմել է 197 հազար 603 դրամ: Եւ վերջին տարիներին առաջին անգամ ոչ պետական հատվածում ավելի ցածր ցուցանիշ է, քան արձանագրվել է նախորդ ամսին: Առաջին կիսամյակում աշխատավարձի միջին չափը 198 հազար 323 դրամ էր: Հետևաբար կարելի է ենթադրել, որ աշխատավարձերը մեր երկրում բարձրանում են, որովհետև բարձրանում են պետական ոլորտում աշխատողների աշխատավարձերը: Կոնկրետ այս տարվա աճը նախորդի համեմատ կազմել է 7.7 տոկոս: Զուտ թվերով հունվար-հունիսին պետական ոլորտում միջին աշխատավարձը 162 հազար 11 դրամ էր: Իսկ հունվար-հուլիսին արդեն՝ 165 հազար 813 դրամ:

Այսպիսին են հունվար-հուլիսի մակրոտնտեսական թվերը:

Աղբյուրը՝ politeconomy.org

Արա Գալոյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին