f

Անկախ

Վարչապետը կունենա ամենամեծ մասնակցություն քարոզարշավին. Ալեն Սիմոնյան


Այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ենթադրում է, որ վարչապետը կունենա ամենամեծ մասնակցություն հանրաքվեի քարոզչությանը:

«Ենթադրում եմ, որ այո, վարչապետը կունենա ամենամեծ մասնակցություն հանրաքվեի քարոզչությանը: Ես նույնպես, մեր բոլոր գործընկերները նույնպես: Հիմա այդ քննարկումների փուլում ենք:

Մենք մեծ հաճույք ենք ստանում, եւ առիթը բաց չենք թողնում ՀՀ յուրաքանչյուր գյուղի քաղաքի բնակիչների հետ շփվելու: Սա մեզ համար ցանկալի միջոց եւ գործընթաց է»,-ասաց նա՝ հավելելով, որ պետական կառույցների աշխատանքը այդ քարոզարշավի պատճառով չի տուժի:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառմանը, որ ինքը Հրայր Թովմասյանի քրոջ և էլի ինչ-որ մեկի մասնակցությամբ, գրեթե միաժամանակ ու նույնաբովանդակ, ցածր ու նողկալի քարոզչություն են իրականացնում Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան»-ի դեմ՝ Սիմոնյանն ասաց, որ ցավում է, որ երիտասարդ քաղաքական գործիչը, որ Միքայել Մինասյանի կայքում տեսանյութերի աստղ է հանդիսանում, «Ադեկվադների» կողմից տեսանյութերում է նկարահանվում, փորձում է իրեն կապել Հրայր Թովմասյանի քրոջ հետ: 

«Ես կարծում եմ, որ եթե մեկը մի հայտարարություն է անում, պետք է վստահ լինի, որ նման բան չի կարող լինել: Թող ինքը գնա, շարունակի նկարվել Միքայել Մինասյանի կայքերի համար, խոսի իշխանության դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ, իմ դեմ, եւ չփորձի ինձ կապել որեւէ մեկի հետ: Ես իմ քայլերով բազմիցս ապացուցել եմ, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, վարչության իմ ընկերների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ բաների հետ ինձ կապելը սին գործողություն է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով նրան, որ հնարավոր է հանրաքվեի քարոզարշավի ժամանակ «ոչ»-ի շտաբ չձեւավորվի, նա արձագանքեց. «Այն բոլոր մարդիկ, որոնք հայտարարում են, թե «ոչ»-ի շտաբ չեն ձեւավորելու, իրենք վստահ են, որ «այո»-ն հաղթելու է: Ես վստահ եմ, որ «ոչ»-ի շտաբ կձեւավորվի, որովհետեւ սուրբ տեղը դատարկ չի մնում, օրենքը դրա կարգավորումը տվել է: Արդեն իսկ հնչում են հայտարարություններ, համացանցում «Ոչ հակասահմանադրական հանրաքվեին» կարգախոսն է պտտվում»:

Ալեն Սիմոնյան Դավիթ Խաժակյան հանրաքվե

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին