ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշոտ Մարտիրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-18-ը ներառյալ:
2. Աշոտ Մարտիրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին կփոխարինի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը»,-ասված է որոշման մեջ»: