Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին «Ֆրեսկո» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար-հիմնադիր, Երևանի բնակիչ Աննա Կարապետյանի ահազանգի փաստով: Վերջինս ոստիկանության Տավուշի բաժին ահազանգել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Բերդի համայնքապետարանի դիմաց կազմակերպել են «Ֆրեսկո» միջազգային փառատոն:
Այն անցկացնելու նպատակով նշված վայր է բերվել 230 աթոռ։ Միջոցառման ավարտից հետո նկատել են, որ 15 աթոռ գողացել են, ինչի հետևանքով պատճառվել է մոտ 100 հազար դրամի գույքային վնաս:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: