f

Անկախ

«Խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, զապաս 40 հատ ունեմ». Նաիրա Զոհրաբյան


Այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թեև կարևորեց նախագիծը, սակայն հայտնեց նաև մտահոգություններ:

«Այդուհանդերձ մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ: Քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և եթե մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունն այդ մարդկանց տրվի»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ովքեր հասկացան իր ելույթը, հասկացան նաև իր մտահոգությունները: 

«Բայց քանի որ ինձ համառորեն ինչ-որ դասեր են տալիս, ես պետք է փորձեմ բարեկրթության սահմաններում արձագանքել. ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, ես նման իրավիճակների համար զապաս 40 հատ ունեմ, որտեղ նշված է, թե քննիչ հանձնաժողովները որ թվից են մտել ուժի մեջ: Երբ անընդհատ շահարկվում է «նոր Հայաստան», «ժողովուրդ», «նոր Հայաստանում կոռուպցիոն դեպքեր չկան և չեն կարող լինել», ինձ հիշեցրեք, որ մի քանի օր առաջ էլ բռնեցին Նոր Հայաստանի բարձրադիր պաշտոնյաների, սա ո՞ր Հայաստանում է, ինձ թվում է նոր Հայաստանում է»,-ասաց նա:Պատգամավոր կոչ արեց մենտորական տոնը դնել մի կողմ, ամբիոնը չօգտագործել չճշտված տեղեկություններ, հայտարարություններ անելու համար, որոնք, ըստ նրա, ուղղակի հիմնազուրկ են: «Ունեի մտահոգություններ, քանի որ նախորդ իշխանության ժամանակ այդ նվիրատվությունները շատ դեպքերում փոշիացվել են, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել ողջամիտ մտահոգություններ, կասկածներ հայտնել այս ամբիոնից: Իսկ, տիկին Ղազարյան, Ձեզ ժպիտը ավելի է սազում, ժպտացեք»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։

Նաիրա Զոհրաբյան Բարգավաճ Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին