f

Անկախ

Ցանկացած ապօրինության տալիս են «օրենքի ուժ», 88 հոգով նստում են կոճակը սեղմում. Վահագն Հարությունյան. «Փաստինֆո»


Սխալ կլինի ասել, որ երկրում այսօր տեղի են ունենում դատաիրավական բարեփոխումներ, որովհետեւ ՀՀ-ում իրավական գործընթացներն այսօր վերածվել են անձնական քինախնդրության, քաղաքական հետապնդումների։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը՝ անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումներին։

Վահագն Հարությունյանի կարծիքով այդ բոլոր գործառույթները միտված են մեկ նպատակի՝ իշխանության եկած քաղաքական ուժի շահերը պաշտպանելուն եւ նրանց քմահաճույքները կատարելուն. «Ընդ որում բոլոր գործընթացներն ուղեկցվում են բարձր հռետորաբանությամբ, բարձր տոնայնությամբ։ Իրականում՝ ամենակարեւորը եւ իրավական համակարգի հիմքը՝ Սահմանադրությունը, ինքնին արդեն խեղվեց, խեղաթյուրվեց վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ինչին այլ գնահատական, քան ապօրինությունն է, հնարավոր չի տալ։ Նույն ոգով շարունակվում է այս գործելաոճը եւ իրենց հաճո լուծումներ գտնելն անվանակոչվում է դատաիրավական բարեփոխում»,-նշեց Վահագն Հարությունյանը։

 

 

Վերջինս համոզված է՝ բարեփոխումներից հետո մարդկանց վստահությունը համակարգի եւ նոր դատավորների նկատմամբ չի բարձրանա, քանի որ վստահության անունից խոսող եւ նոր վստահություն ստանալու հավակնորդ մարդիկ ապօրինի են գործում։ Վահագն Հարությունյանի խոսքով նրանք գործում են երկակի, քառակի ստանդարտներով՝ հաշվի չառնելով, որ ավելի ուշ պետք է դրա գնահատականը տրվի։ Ինչ վերաբերում է դատական համակարգի եւ մասնավորապես ՍԴ-ի հանդեպ վերաբերմունքին եւ հանրության վստահությանը, ապա Վահագն Հարությունյանը նկատեց՝ չկա մի համակարգ, որտեղ չլինեն խնդիրներ կապված կոնկրետ անձի կողմից որեւէ իրավախախտման հետ. «Որեւէ համակարգ երաշխավորված չէ, որ 100 դատավորի կազմում կարող է գտնվել մեկը, որ չի դիմանա գայթակղությանը եւ որեւէ հակաիրավական արարք կկատարի, առավել եւս կենթարկվի որեւէ ճնշման կամ զոհ կգնա անձնական ինչ-որ նկատառումների։ Այս մտայնությամբ բոլորին դիտարկել ու միանշանակ գնահատական տալ, բոլորին համարել անընդունելի ճիշտ չէ եւ որեւէ մեկն իրեն նման իրավունք չպետք է վերապահի։ Այսօր մեղադրանք, դատաքննություն կա եւ՛ պետական պահպանության ծառայության պաշտոնյաների, եւ՛ Առողջապահության փոխնախարարի հետ կապված, եւ՛ կրթության ոլորտում։ Նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում Առողջապահության, կրթության նախարարություններն ամբողջ կազմով պետք է համարենք պետք է համարենք կոռումպացված ու բարեփոխենք, իսկ ինչու՞ չենք անում։ Եթե ընդունենք, որ X դատավորն իրեն վարկաբեկել է հանրության առաջ եւ այդ պատճառով պետք է ամբողջ դատական համակարգը պարալիզացնենք, դատարանի դռները փակենք, աբսուրդի դաշտից է, ապա նույն տրամաբանությամբ բերենք նաեւ մյուս ոլորտներում անենք նույնը»,-նշեց Վահագն Հարությունյանը՝ ընդգծելով, որ չի կարելի խնդրին նայել մի սկզբունքով, առավել եւս այն դեպքում, երբ մեր դատական համակարգը վերջին 10 տարիների ընթացքում լուրջ առաջընթաց ունի եւ՛ վստահություն ներշնչող, եւ՛ պրոֆեսիոնալ դատական համակարգ համարվելու առումով։ Խութեր եւ լուծման ենթակա խնդիրներ կան, բայց Վահագն Հարությունյանի համոզմամբ՝ դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը պետք է քանդել։

Առհասարակ դատական գործընթացներում, ի տարբերություն քաղաքաշինության կամ մշակույթի ոլորտների, ինչպես նշեց Վ. Հարությունյանը, չեն կարող լինել լիարժեք բավարարված կողմեր։ «Խոսքը գնում է մրցակցային դատավարության մասին եւ բնականաբար երկու իրարամերժ կողմերի, իրարամերժ կարծիքների բախումի հետ գործ ունենք, որին գնահատական է տալիս դատավորը։ Ակնհայտ է, որ կողմերից մեկի մոտ միշտ դժգոհությունը լինելու է, դա կլինի Հայաստանում, Ճապոնիայում, Ամերիկայում, թե Մոզամբիկում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ դատավորի կայացրած որոշումը բախվելու է անձանց կամ կողմերից որեւէ մեկի շահին եւ երկու կողմերից մեկը լինելու է պարտված կողմ, նա լինելու է դժգոհ, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ՝ ամբողջ դատական համակարգին անվստահություն հայտնելու համար։

Անդրադառնալով մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը՝ Վահագն Հարությունյանը նկատեց, որ բացարձակ ոչինչ չի խանգարում, որ նույն գործընթացն իրականացվի գործող դատարանների դատական համակարգում։ Նրա խոսքով մեր օրենսդրությունն ունի լավ կարգավորումներ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի խնդիրը լուծելու համար։ Եթե դա չէր բավարարում, ապա կարող էին լրացուցիչ օժանդակ նորմերով լրացնել. «Հակակոռուպցիոն դատարանի նպատակն առաջին հերթին հրաման տվող անձի պատասխանատվությունն իր վրայից մի խումբ արկածախնդիրների վրա գցելն է, իսկ այն, որ հրամաններ կլինեն, միանշանակ է։ Եվ ամենակարեւորն այդ բեսպրիդել ասածն օրինական դաշտ բերելն է»,-ասաց Վահագն Հարությունյանը, ով համոզված է, որ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի դատավորներն իշխանության հանձնարարություններն են կատարելու։ Հակառակ պարագայում, նա կարծում է, որ մեր դատական համակարգն ունի ներուժ եւ հնարավորություն իր առջեւ դրված այդ խնդիրները լուծելու համար։ Ըստ նրա՝ հակակոռուպցիոն դատարան ստեղծելն առաջին հերթին գումարի վատնում է լինելու, բացի այդ այնտեղ կլինեն իշխանությունների վստահելի, իրենց հրամանները կատարող մարդիկ, որոնք Վահագն Հարությունյանի խոսքով օրինական անվան տակ կկայացնեն մի շարք ապօրինի որոշումներ.

«Նրանցից այլ բան սպասել հնարավոր չէ, որովհետեւ ցանկացած ապօրինության տալիս են «օրենքի ուժ», 88 հոգով նստում են կոճակը սեղմում ու իրենց պատկերացմամբ դա դառնում է օրինական։ Այսօր ՀՀ-ում չկա իրավական գործընթաց։ Դա ընդամենը քաղաքական, անձնական նեղ շահերի համար կատարվող, նրանց խնդիրները բավարարելուն ուղղված գործառույթներ են։ Մի կողմից «օրինականության» իմիտացիա ստեղծելու համար, մյուս կողմից նաեւ անմիջական հրաման տվողներն իրենց վրայից պատասխանատվությունն ուզում են բաշխեն այլոց վրա եւ դա այդպես էլ լինելու է»,-շեշտեց Վահագն Հարությունյանը՝ հավելելով, որ մեր դատական համակարգը գործում է եւ ընդամենը պետք է ապահովվի դատավորների իրապես անկախությունը, բացառվի միջամտությունը, ինչպես նաեւ գործողությունները պետք է ուղղված լինեն հասարակության մոտ հարգանք ձեւավորելուն։

Վահագն Հարությունյան Մարտի 1

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Հստակեցվել է հավաքների համար քաղաքացիներին զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրերի տրման գործընթացը
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Կառավարությունը ռեկորդային ժամանակում՝ 10 րոպեում, քննարկեց եւ ընդունեց 3 որոշում. Նիստն ավարտվեց
Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան
Եկեղեցին խառնվում է, երբ չկա պետություն կամ պետությունն իր պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
10 մլն եվրո վարկ եւ 2 մլն եվրո դրամաշնորհ՝ Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար
Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Կառավարության նիստը վարում է փոխվարչապետը. օրակարգում 33 հարց է, որից 30-ը չի զեկուցվում. ևս 1 հարց գաղտնի է․ ուղիղ
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (ուղիղ)
Ջերմուկում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
Ավելին
Ավելին