f

Անկախ

Վերաքննիչը նույնպես չկալանավորեց Առաքել Մովսիսյանի որդուն


 

Արդարադատության կողմից նվեր Առաքել Մովսիսյանին (Շմայսին)․ Վերաքննիչը նույնպես չկալանավորեց նրա որդուն

18:38, 20.08.2020

Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: ՔաղաքականությունՀասարակություն

 


 

Վերաքննիչ քրեական դատարանը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» որդու՝ Դավիթ Մովսիսյանի խափանման միջոցն անփոփոխ է թողել. Դավիթ Մովսիսյանը կմնա ազատության մեջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, հայտնեց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։

«Երկու օր առաջ Վերաքննիչ դատարանում եղել է իր պաշտպանյալի գործով Դատախազության բողոքի քննությունը, եւ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատարանն այսօր շարունակել էր նիստը. րոպեներ առաջ տեղեկացա, որ կայացրել է որոշում, որով անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազության բողոքը: Դավիթ Մովսիսյանը կշարունակի մնալ ազատության մեջ, կշարունակի իր զինվորական ծառայությունը, իսկ մենք պետք է հպարտանանք, քանի որ, ի վերջո, արդարությունը վերականգնվեց:  Եվս մեկ զինվորով կավելանա մեր բանակը, մեր դիրքերն ամուր կմնան, քանի որ Դավիթ Մովսիսյանն Առաքել Մովսիսյանի որդին է, պինդ տղա է ու պիտի ծառայի Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց փաստաբանը։

 

 

Գոռ Գեւորգյանը հավելեց, որ այսօր Առաքել Մովսիսյանի ծննդյան օրն է. «Սրտանց շնորհավորում եմ, ու նաեւ արդարադատության դրսեւորման այդ յուրօրինակ ձեւով ՝փոքր նվեր արդարադատության կողմից Առաքել Մովսիսյանին»։

 

2020թ. հունվարի 30-ին N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Վերաքննիչ քրեական դատարան Առաքել Մովսիսյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին