Երեւանում օգոստոսի 17-ին Նորք Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի հարեւանությամբ գտնվող ձորակում խեղդամահ վիճակում հայտնաբերված երտասարդ աղջկա գործով զարգացումներ կան։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ պարզվել է սպանված աղջկա ինքնությունը, նա Երեւանի բնակիչ է, 26 տարեկան։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։
Կայքի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով՝ որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, որը ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում, իսկ հիմա հատել է հայ-իրանական սահմանը։