f

Անկախ

Լիբանանի խորհրդարանի խոսնակն առաջարկել է վարչապետ վերանշանակել Սաադ Հարիրիին


Լիբանանի միապալատ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով կրկին երկրի վարչապետ նշանակել «Ալ Մուսթաքբալ» շարժման առաջնորդ Սաադ Հարիրիին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Daily Star թերթին:

«Բերրին ներկայացրել է իր պյանը Բաաբդա պալատ այցի ժամանակ նախագահ Միշել Աունին,- նշում է թերթը:- Նա խնդրել է պետության ղեկավարին պաշտպանել Հարիրիի թեկնածությունը»:

Բաաբդա պալատի աղբյուրներն իրենց հերթին նշել են, որ նախագահ Աունը մտադիր է համաձայնեցնել այդ հարցը պատգամավորական խմբակցությունների հետ: «Ապագա վարչապետի անունը կհայտարարվի խորհրդակցություններից հետո, որոնք կանցկացնի պետության ղեկավարը»,- նշել են նրանք:

Հանրապետության ղեկավարը դժգոհ է եղել Հարիրիի՝ կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի որոշումից, որը տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերի 29-ին Բեյրութը կլանած զանգվածային ցույցերի պայմաններում: «Ալ Մուսթաքբալ» շարժումն այնուհետև անցավ ընդդիմության և պաշտպանում էր ցուցարարների՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը:

Կառավարության բանաձևը

Խորհրդարանական հիմնական խմբակցություններն առայժմ համաձայնության չեն եկել ապագա կաբինետի բանաձևի և կազմի  շուրջ: Այսպես, Ազատ հայրենասիրական շարժումը, որ պաշտպանում է նախագահին, և շիիթական «Ամալ»-«Հզբոլլահ» տանդեմը հանդես են գալիս ազգային միասնության կառավարության ստեղծման օգտին, որում լինեն բոլոր հիմնական քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Քրիստոնեական ընդդիմնության ներկայացուցիչ, «Լիբանանյան ուժեր» կուսակցության առաջնորդ Սամիր Ջաաջաան համարում է, որ Լիբանանում այժմ պետք է ձևավորվի «անկախ և բացարձակ չեզոք կառավարություն այն քաղաքական գործիչներով, որոնք կապված չեն իշխող դասի հետ»: Նա հասկացրել է, որ դեմ է վարչապետական աթոռին սուննի քաղաքական գործիչ Սաադ Հարիրիի վերադարձին: «Լիբանանում անհրաժեշտ են իշխանության նոր դեմքեր»,- ասել է Ջաաջաան:

Մուֆտիի կոչը

Երեկ ապագա կաբինետի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել հանրապետության գերագույն մուֆտի, շեյխ Աբդել Լատիֆ Դերիանը:  Ըստ հիջրայի՝ մուսուլմանական լուսնային օրացույցի Նոր տարվա առթիվ իր ուղերձում շեյխը «իշխանական կառույցներում, ըստ ժողովրդական ցույցերի մասնակիցների պահանջների, արմատական փոփոխությունների» կոչ է արել: «Լիբանանին պետք է փրկության կառավարություն եռանդուն մասնագետներով, որոնք կարող են վերականգնել երկիրը նավահանգստի պայթյունից հետո»,- ընդգծել է նա:

Մուֆտին նաև արտահայտվել է 178 զոհերի, 6 հազար վիրավորների և 300 հազար անօթևանների պատճառ  դարձած այդ ողբերգության հանգամանքների միջազգային հետաքննության օգտին:

Վարկեր չեն լինի

Ապագա վարչապետի շուրջ բանավեճն ընթանում է Բեյրութի վրա ԱՄՆ-ի հարաճուն ճնշման պայմաններում: Երեկ՝ չորեքշաբթի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը հայտարարեց, որ Լիբանանը «երկարաժամկետ վարկեր չի ստանա, քանի դեռ չի ձևավորվի կառավարություն, որը ունակ կլինի բարեփոխումներ անցկացնել»: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ «լիբանանյան առաջնորդները գիտակցեն փոփոխությունների անհրաժեշտությունը և քաղաքական կամք ցուցաբերեն»:

 

Աշխարհում Լիբանան Նաբիհ Բերրի Սաադ Հարիրի

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին